Մի կում

Aug 20, 2009 15:12

Ունեցածս` բառ:
Չունեցածս` դու:
Գինին` կխմեմ.
Քե՞զ ինչպես խառնվեմ:

Ունեցածս` սեր,
Չունեցածս` հաց:
Նշխարք կընդունեմ.
Քեզ ի՞նձ ոնց հասցնեմ:

Ունեցածս` դու,
Չունեցածս` բառ...
Լռությանդ գամ:
Ու ...

Անշունչդ որսամ:
Անմարմին ստվերիդ
Ծանրությունը զգամ
Անէությամբս:

Ունեցածս` ես...

ban, ԴՈՒ, բան, anna, Աննա

Leave a comment

aljbucit August 20 2009, 21:45:35 UTC
Լավն է! Իսկապես, որ հայ մինիմալիզմի դրսևորում է:
Բայց գիտե՞ս մի ուրիշ բան...., Դու թեգով գնացի ու գտա "Մի նկարի պատմություն"-ը, կարդացի ու փշաքաղվեցի ու մնացի անշարժ....... Ինչքան զգանմունք կա!! ՈՒ հիշեցի, որ պատուհանից քո սև ձին ես կանչում:

Reply

Հա ... khlurd August 20 2009, 22:08:34 UTC
ես էլ կարդացի. լացեցի
եսիմ` մինիմալիզմ է, թե բառերս եմ խեղդում /բեր ստեղ ժպտամ :Ճ/

Reply

Re: Հա ... aljbucit August 20 2009, 22:19:53 UTC
Բառերը խեղդելով փորձում ես զգացմունքներդ խեղդել: Շատ հաճախ մտածում եմ` երանի մարդը քարից լիներ, չզգար; երանի ամհոգ լիներ, չմտածեր; երանի դատարկ լիներ, չհիշեր..... Բոլորը ասում են, ինչ սիրուն ես գրել և այլն, ես էլ միշտ մտածում եմ, տեստես, ի՞նչ է զգացել, որ այսպես գրել է:
Արի ավելի լավ է, իրար հետ ժպտանք, հա՞՞՞՞՞ Եվ ինչու դեռ քնած չես՞՞՞ :))))))

Reply

Re: Հա ... khlurd August 20 2009, 22:35:38 UTC
Ժպիտիս ընկեր էի սպասում: Շնորհակալ եմ: Բարի գիշեր :ՃՃՃ

Reply

Re: Հա ... aljbucit August 20 2009, 22:36:34 UTC
Բարի գիշեր: )))))))))))))

Reply


Leave a comment

Up