Գիտեք ինչու են երեխաները լավ ճանաչում մարդկանց՞՞՞ Որովհետև մեծերը նրանց գնահատում են որպես «թույլ» ու փոքր, ու նեղություն չեն տալիս իրենք իրենց հատուկ ձևով պահելու։
Որքան բարձր է մարդու ամբիցիան, այքան նրա դիմացինը ցածր է։
Որքան ցածր է դիմացինը, այնքան կարիք չկա նրա ներկայությամբ «ձև» պահել։
Ստացվում է` որքան ցածր է գնահատվում դիմացինը, այնքան նրա մոտ անկեղծ են լինում։
Հիմա`
Անդրադառնալով փոփոխություններին` քաղաքապետը նշեց, որ գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ և առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից, որպեսզի կարողանա ստեղծագործաբար աշխատել։ Ա. «գլխավոր ճարտարապետն իր ինստիտուտով կգործի քաղաքապետի ենթակայության տակ»
Բա առաջ ում տակն էր՞՞՞
Ավելի տակ՞՞՞
Բ. «առավելագույնս կազատվի առօրյա գործառույթներից»
Այսինքն՞՞՞
Գլխավոր ճարտարապետի գործառույթները նրա ուժերից վեր է դրված՞՞
Էս գլխից՞՞՞
Գ. «որպեսզի կարողանա ստեղծագործաբար աշխատել»
Հըըըմ...
Այսինքնս՞՞՞Հիշել են, որ ճարտարապետությունը արվեստ է և ոչ շինարարություն՞՞՞
Ու՞՞՞
Հա, ի դեպ` «Իրավաբանական վարչության կառուցվածքը համալրվել է բնակիչների իրավունքների և օրինական շահերի պաշտպանության նորաստեղծ բաժնով»։
Միթե մեր քաղաքի տերն ենք ի վերջո՞՞՞
Էս մասում բայց բան չհասկացա. քաղաքապետարանը կունենա փաստաբաններ, ովքեր կպաշտպանեն քաղաքացիները իրավունքները քաղաքապետարանի հետ վեճերում՞՞՞
Ու իհարկե ցխեց` օրինական շահերը։ Չսովորեցինք, էլի, որ շահերը միայն օրինական պիտի լինեն։ Նշում ենք։