Jan 20, 2011 13:05
Շոգին գոլորշու, խեղդում է միտքս
շոգին` անօգուտ արու ծանրացած:
Գոլորշին` … ինչի՞՞՞
Սուր պոռթկում ու էլի` եռաց
Գոլորշին շնացած:
Շ: Շշշշ..
Չեն շնչում մտքերս:
Քամի` չկա,
ոչ` շարժում,
Ու վերջը չի գա.
Լռություն:
Անքուն ու անէ:
Սպասում եմ թմբիրին
Բութ ու հով:
Որ ներեմ ինքս ինձ:
Ինչս՞՞՞
Սուր… Չէէէէէ…
Մեկ-երկու…
Մի:
Շըըըըշ, ջան, մի:
կաթոտ լույս,
սառը հով
կգան…
փութկոտ քայլ`
փողոցում`
կգնան
Կքնեմ:
Աղմուկը ինձ տեր:
Կոպերիս տակ` քրքումե արև…