Բնազդներ ու Զգացմունքներ-2

Jun 13, 2009 22:40

Լիճ: Ձկները քնած են…
Բոլորն էլ:
Ոնց որ մենակ լինեմ. Ձնորսության ամենալավ պահն է մնացածի համար.Գարեջրից ու ոգևորված աղմկելուց հետո ննջում են:

Լողալ չգիտեմ: Բայց գալ լիճ ու գոնե չթրջվե՞լ. Չի լինի. Ավանդույթ է:
Քայլում եմ… ներս: Ցրտոտ է, արևն այրում է, երկինքը ծանր, բայց դե ջուրը ծնկնե…

Փոսն ընկա: Գիտեմ ինչ պիտի անել,. Չխառնվել, շրջվել ու քայլելով դուրս գալ: Քայլելով` լողալ չգիտեմ: Հենվում եմ աջիս, ձախը տանում ավելի աջ ու ջ… ջուրն արդեն գլխիցս վերև է… Մինչև շրջվում եմ դեպի ափ, նայում վերև… երկինք չկա, մուգ, սև, ոնց ուզում է` չկա…
Շուրջս իմ սիրած կանաչն է ու ավազը պտտվում է մեջը… առաջին անգամ չեմ հիանում. Առաջին անգամ քայլելով… առաջ չեմ շարժվում. Միշտ քայլելով եմ դուրս եկել, լողալ չգիտեմ. Հիմա հենց ոտքս կպչում է գետնին, ավազը ներս է բացվում ու փոսը մեծանում է: Էլ ու՞ր:
Ես դրանից սկսում եմ վախենալ. Կխեղդվեմ: Խորը կխեղվեմ: Կխեղդվեմ Ե՞ս. Վերջս է Սա՞... Պիտի չկանգնել. Չգիտեմ դա ես ոնց եմ անում, լողալ չգիտեմ ընդհանրապես, չեմ էլ փորձել սովորել…
Միակ միտքս` չկանգնել… բայց համ էլ պիտի ջրի երես դուրս գալ… ջրիմուռ, աջից ձախ` դեմքիս մոտով…. պիտի դուրս գալ ջրի երես, կանչել… Ինչ: Ասեմ` օգնեցե՞՞~ք: Խայտառակություն: Վախենում եմ խեղդվել` կմեռնեմ, հիմա դրա ճամփին եմ…
Պիտի դուրս գալ, գոռալ…կգան էլի ձուկ բռնելու, կասեն. «Խայտառակ եղանք, էն աղջիկը աչքներիս առաջ ո՞նց խեղդվավ»… Հարամ կլինի… Պիտի… Բա որ մտնեն` իրենք էլ խեղդվեն… Համ էլ` ուրիշը…բայց շատ եմ վախենում, էլ հեչ…կգտնե՞ն դիակս…չեն էլ իմանա ինչ եղա…. ջրի երեսին եմ` չգոռացի, օդը չհերիքեց…
Երեխա կա հետներս, վախենալու է… Թե՞ կվախենա, եթե գոռամ… Մի քանի անգամ էլ եմ ներսուդուրս անում ու գոռում եմ ամենամոտինի անունը…Սուզվում եմ… մի անգամ էլ….նստած ինձ է նայում….ինչ է նայում, ես էլ չեմ կարող…
«Հա, ինչ` քայլելով դուրս արի», ասում է…
Չի հավատում, որ խեղդվում եմ,արդեն երկաաար խեղդվում եմ… Տրամաբանում է` այդտեղ ծանծաղ պիտի լիներ…
Լիներ է….
«Չէէէէէ»… Այ հիմա էլ չգիտեմ ոնց նայեմ, ամբողջովս նայում եմ աչքերին…որերորդ անգամ եմ սուզվում, տակս դատարկ….
Աչքերը չռվել են, կապտել է ու սպիտակել… չի շարժվում: Ալարում է՞: Ջրի տակ փորձում եմ առաջ գնալ, որ շատ չգա… արդեն ջրի մեջ է ու արագ իջավ ցած…այ հիմա հասկացավ ու հավատաց… գոռում եմ ուրիշի…
«Մի, երեխան կվախենա»…ձգվում եմ, որ… ինքը էլ բայց շատ առաջ չի գալիս, չնայած գիտի իրեն ջրի վրա պահել… մատներիս ծայրով հասնում եմ…տակս…կողքերս դեռ ավազ ու ջրիմուռ են պտտվում…մի անգամ էլ…. քաշում է մատներիցս, ձեռքս, վիզս…
Երևի վզիցս էլ ափ է հանում… ես չոքել եմ ափի մոտ, ծնկներիս վրա, ավազ ու ջուր եմ հետ տալիս քիթ-բերանիցս ու լացում եմ…
Չէ, ոչ թե որ խեղդվում էի կամ փրկվեցի, չխեղդվեցի…

Չխեղդվեցի՞. Գետնինը բացվեց ոտքերիս տակ, իսկ նայեցին աչքերիս մեջ ու… չհավատացին: 

anna, fizi-logus, ԵՍ, Աննա

Previous post Next post
Up