Այսօր իմ ծննդյան օրն է

Apr 13, 2009 15:38


Հանձնարարություն ունեի. Ուսումնասիրել տոտալիտար աղանդները` տեսություն, պատմություն, գաղափարախոսություն, իրավունքներ, գործիքներ... Երեք ամիս հետո քամված էի: Մեռածի պես: Կարևոր բան էի բայց գտել. հարցի պատասխան: Ինչն է այդքան անչափելի տարբեր դարձնում Քրիստոնեությունն ու... եհովականությունը:

Նրանք էլ նույն անուններն են տալիս, նույն գրքից են մեջբերում... Չէ, եհովական չեմ, բայց տարբերության հիմքը չէի գտնում: Դե, ես էլ այդպիսին եմ, պիտի հասկանամ: Միևնույն է` ուղեղով, թե սրտով:

Գտա: Սուրբ Երրորդություն: Քրիստոնեությունն ասում է` Քրիստոսն Աստված է: Հասկացա` երբ Քրիստոսը խաչվեց, խաչվեց Աստված: Հանուն Սիրո:

Եհովականն ասում է, թե Քրիստոսը լավագույնն է հրեշտակներից կամ մարդկանցից: Եհովականն էլ է ասում` Աստված սեր է... Բայց ինչ է ստացվու՞մ. Ասում է` սիրե´ք ինձ, ու այդ սիրո համար խաչում է ուրիշի՞ն` լավագույնին, հրեշտակի... բայց մեկ է`ուրիշին:

Բանն Էության մեջ է: Ես ընտրեցի: Հանուն Սիրո: Մկրտվեցի: Քահանան մկրտեց որպես Աննա: Ապրիլի 13-ն էր, Ավագ ուրբաթ:

Դե` բարև, Աննա: Շնորհավոր ծնունդդ: Ծնվեցիր, ապրեցիր, ի՞նչ հասկացար: Մտածի: Ոչին՞չ: Ճիշտ ճանապարհին ես, ապրի. noblesse oblige!

anna

Previous post Next post
Up