Ինչպես ջղայնացնել տղամարդուն, ինչպես` կնոջը.
Թերևս այս ձևը կիրառելի է միայն դեպքերում, երբ Տղամարդը, իր սեփական ասածների հետ կապված, չի ձեռք բերել (դեռ) մոտեցում` «այն ժամանակ այդպես էի ասում, հիմա` այսպես»: Ուրեմն, երբ Տղամարդը որոշակիորեն ու կուրորեն հավատում է իր ասածների հաստատուն լինելուն, հերիք է ընդամենը
հետևել նրա ասածներին ու ակնհայտ հակասական մտքերը դնել իրար կողք: Մնում է ասել. «Բա ասում էիիիի~ր…», ու Նրա բարկությունն ամբողջովին Ձեր տրամադրության տակ է:
Կնոջը հունից հանելու ավելի շատ մեթոդներ կան: Սկզբի համար երկուսը` «Չեմ հասկանում», «Չեմ հիշում»:
«Չեմ հասկանում»-ի մեխանիզմը լավ ըմբռնելու համար վերլուծենք իրավիճակը, որին կարող է տրամաբանորեն հետևել սույն (!) պատասխանը: Տղամարդն, անկասկած խելացի է. Կինը հավատում է դրան: Ամբողջ ուժով հավաքում է իր ողջ ինտելեկտը, միտքը, տրամաբանությունը և փորձում է (այս մասն ամենատառապալիցն է) Բան բացատրել: «Չեմ հասկանում» և` վերջ. Կինն այլևս անզոր է, ֆրուստրացիա, հիստերիա…: Տղամարդն էլ այլևս ազատ է հարցերից, ավելին` կարող է հանդիմանել Կնոջը անհասկանալի լինելու մեջ:
«Չեմ հիշում»: Սա շատ լավ գործում է, երբ կինը հիշեցնում է, կամ պարզապես պատմում է Բան, որը կամ տվյալ պահին է նրա համար կարևոր (զգացմունքային առումով), կամ ժամանակին է եղել. Օրինակ` … : «Չեմ հիշում» և… միայն Կնոջ ջղայնությունն է, որ «կապ» չի ընկնի:
Առայժմ` այսքանը: Նվիրում եմ` ՉՕԳՏԱԳՈՐԾԵՔ !