Հեչ չէի սպասում, որ իմն ամենաինֆորմատիվ կատեգորիայի տակ կընկնի։ :) Ինձ թվում էր՝ շատ ավելի ինֆորմատիվ բլոգներ կան։ Ինֆորմատիվ ասելով՝ երևի նկատի ունես հիմնականում նկարներն ու նկարիչների մասին ինֆորմացիան, չէ՞։
Հաստատ շատ ավելի ինֆորմատիվ բլոգներ կան, բայց ես իմ ֆրենդլենտայի բլոգների մասին եմ գրել, էն էլ նրանք, որոնք կարդում եմ ու պլուս՝ հավեսով եմ կարդում: Ու էդքանի միջից ամենաինֆորմատիվը քոնն է ոնց-որ թե: Ոչ միայն նկարիչներին նկատի ունեմ, այլև ուրիշ բաներ էլ, օրինակ՝ Ամերիկայի ու ամերիկացիների մասին: Առաջ «աշխարհի» պիտակով էլ էիր ահագին գրում, հիմա մի քիչ քչացրել ես...
Հա, դե ես էլ, բնականաբար, քո ընկերների մեջից նկատի ունեի, ոչ թե ամբողջ բլոգոսֆերայի մասշտաբով։ :) Ուղղակի ուզում էի համոզվել, որ ինֆորմատիվը մենակ նկարիչների ու նկարների մասին ինֆորմացիայի հաշվին չի։ :) Էդ առումով հանգստացա։ :)))
Հետո քո բոլոր գրառումները մի տեսակ հագեցած են: Եթե անգամ մանկությանդ հուշերն ես գրում, իրենք էլ են շատ ինֆորմատիվ, որովհետև մեջը ահագին նյութ կա՝ մտքեր, դիտարկումներ, հիշողություններ, ընտանեկան տեղեկություններ և այլն: Ասենք՝ էնպես չի, որ մեկ էլ մի բան մտքովդ անցի ու մի նախադասությամբ գրառում անես: Բոլորը հարուստ նյութ ունեն: Դրանով էլ ինֆորմատիվ են:
Comments 22
Reply
Reply
Reply
Ասենք՝ էնպես չի, որ մեկ էլ մի բան մտքովդ անցի ու մի նախադասությամբ գրառում անես: Բոլորը հարուստ նյութ ունեն:
Դրանով էլ ինֆորմատիվ են:
Reply
։D
Reply
Reply
Reply
Leave a comment