«Հայրենապաշտ» հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպությունը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ, «Բնությունը բումերանգ է» ծրագրի շրջանակներում` Արագածոտն մարզի Աշտարակ, Ապարան, Թալին, Սասունիկ և Ղազարավան համայնքներում իրականացնում է սեմինարների շարք շրջակա միջավայրի և անվտանգության խնդիրների վերաբերյալ: Հերթական սեմինարը փետրվարի 2-ին Աշտարակում էր: Այն վարում էր, գյուղատնտեսության աջակցության մարզային կենտրոնի տնօրեն` գյուղատնտեսական գիտությունների թեկնածու Խորեն Մկրտչյանը: Թեման` «ինչ է հողի էրոզիան և ինչպես պայքարել նրա դեմ» խիստ արդիական էր Արագածոտն մարզի համար: Ներկա էին մարզի տարբեր ՀԿ-ների, թեմայով հետաքրքվող կազմակերպությունների ներկայացուցիչներ և ԵՄԿԿ կամավորներ: Այս սեմինարը հաջորդել էր աշխարհագրական գիտություների դոկտոր ԵՊՀ պրոֆեսոր Աշոտ Խոեցյանի ընդհանուր բնապահպանական հիմնախնդիրների վերաբերյալ դասախոսությանը:
Ծրագիրը իր մեջ ընդգրկում է նաև ծառատունկ Ղազարավան համայնքին կից լանջային էրոզիոն գոտում և բնապահպանական հիմնախնդիրներով բուկլետների պատրաստում ու տարածում:
![](http://pics.livejournal.com/hayrenapashthk/pic/00008xye/s640x480)