Նախորդ միջոցառում
«Հայրենապաշտ» հայրենասիրական, երիտասարդական հասարակական կազմակերպության կողմից ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի աջակցությամբ իրականացվող «Բնությունը բումերանգ է» ծրագիրը իր մեկնարկն ունեցավ փետրվարի 10-ին Արագածոտնի մարզի Սասունիկ համայնքում, որտեղ, կից աղբանոցի (4000-5000 մ. քառ.) հետ կապված, էկոլոգիապես ծանր իրավիճակի պատճառով առաջին սեմինար-քննարկման թեման ընտրված էր` «Աղբի հիմնախնդիրը և դրա հետևանքները»: Սեմինարին մասնակցում էին ինչպես երիտասարդներ, այնպես էլ տարբեր բնագավառներում աշխատող համայնքի բնակիչներ, որոնք բազմիցս առնչվել են քննարկվող հարցին և մինչ օրս փորձում են տարբեր միջոցառումներ իրականացնել վերոնշյալ թեմայով: Սեմինարավարները պրեզենտացիայի միջոցով ներկայացրերին կոշտ թափոնների էությունը, թափոնների տեսակները, նրանց ունեցած ազդեցության հետևանքները մարդկանց, շրջակա միջավայրի վրա: Սեմինարի մասնակիցները արտահայտեցին իրենց դժգոհությունը` Սասունիկ համայնքին կից մեծ աղբանոցի հետ կապված, և մարդկանց առողջական խնդիրների, արատավոր ծնունդների և մահացու դեպքերի մասին բազմաթիվ փաստեր ու օրինակներ բերեցին: Սեմինարի մի մասը նվիրված էր քննարկմանը և առաջարկներին: Մասնակիցներից ամենաակտիվը`բազմափորձ Սվետա Գևորգյանը, պնդում էր, որ հարցի լավագույն լուծումը աղբանոցին կից աղբամշակման գործարանի հիմնումն է: «Հայրենապաշտ» ՀԵՀԿ-ի աշխատանքային խումբը խոստացավ աջակցել ցանկացած նախաձեռնության, որը կբխի համայնքից և ուղղված կլինի այս խնդրի լուծմանը: Հաջորդ սեմինարները փետրվարի 11-ին և 17-ին Աշտարակ քաղաքում էր, որը վարում էր գյուղատնտեսական գիտությունների թեկնածու՝ Խորեն Մկրտչյանը։ Թեմաները հաջորդականությամբ՝ «Թունաքիմիկատներ և դրանց հետևանքները», «Օրգանական գյուղատնտեսություն և վնասատուների դեմ ինտեգրացված պայքար»: Ակտիվ քննարկումներին զուգահեռ մասնակիցներին բաժանվեց մասնագիտական նյութեր՝ տվյալ թեմաների վերաբերյալ։
![](http://pics.livejournal.com/hayrenapashthk/pic/0000bxp3/s640x480)
![](http://pics.livejournal.com/hayrenapashthk/pic/00009ewq/s640x480)
![](http://pics.livejournal.com/hayrenapashthk/pic/0000dr37/s640x480)