Սովորել, սովորել, սովորել...

Apr 26, 2011 16:23

Սովորել, սովորել, սովորել... Էսօր ոչ բոլոր ուսանողներն են էս նպատակով ընդունվել բուհ, այն էլ ԵՊՀ: 
Եթե մեզ այսօր գիտելիք պետք չէ, ինչո՞ւ են ամեն քայլափոխի խոսում դրա կարևորության մասին, մի բան էլ` շեշտում են այդ կարևորությունը: Ուսանողների մեծ մասն ուղղակի իր ազատ ժամանակն է անցկացնում համալսարաններում, աղջիկներին օժիտի համար է պետք դիպլոմը, իսկ ( Read more... )

ուսանող, կրթություն

Leave a comment

Comments 6

talinci April 26 2011, 12:07:33 UTC
Կրթական համակարգն ամենալուրջ խնդիրներից է

Reply


albicocco April 26 2011, 12:19:46 UTC
այո, մեր կրթական համակարգը, մեղմ ասած, թերություններ շատ ունի, և խնդիրը, ցավոք, միայն մեկ բուհում չէ... այո, կան շատ վատ ուսանողներ, կան շատ վատ դասախոսներ, բայց դրանց կողքին կան նաև լավերը, և մի կարևոր խնդիր է նաև լավ ուսանողին իրոք լավ մասնագետ դարձնելը և լավ դասախոսին բուհում ատամներով պահելը, մինչդեռ շատ ժամանակ, կրկին մեղմ ասած, ճիշտ հակառակն է տեղի ունենում...

Reply


(The comment has been removed)

hayaghjik April 26 2011, 17:26:14 UTC
<մեր կրթական համակարգը, մեղմ ասած, թերություններ շատ ունի>, արդյունքում ուսանողը, ով իրոք ուզում է լավ մասնագետ դառնալ, ձգտում է ուսումն արտասահմանում շարունակել, հաճախ էլ էնտեղի կյանքին հարմարվում ու էլ ետ չի գալիս:

Reply

(The comment has been removed)

hayaghjik April 26 2011, 18:10:33 UTC
Բայց մենք դրանով պոտենցյալ ենք կորցնում. շատերը գնում ու հետ չեն գալիս: Գոնե պետք է հետո իրենց կրթությանը համապատասխան աշխատանք ունենան, այլ ոչ թե <կիսագրագետներին հայրենիքում ծառայեն>

Reply


qeysh April 26 2011, 17:47:26 UTC
Երազում եմ բուհերի մոտով անցնելիս հասկանամ, որ ուսանողներ են, որոնք սովորում են, այլ ոչ թե գեղեցկության սրահի, կամ ավտոմեքենաների վաճառքի տպավորություն ստանալ...

Reply

hayaghjik April 26 2011, 18:12:33 UTC
Դե դրան հասնելու համար պետք է իրոք կարևորվի կրթությունը առաջին հերթին պետության կողմից, ոչ թե դատարկ ինչ-որ ճառերում լսենք կրթության կարևորության մասին, այլ տեսնենք, որ իսկական մասնագետը գնահատվում է:

Reply


Leave a comment

Up