Վարդավառն եկավ-գնաց…

Jul 16, 2012 13:51


Ու մնաց իմ հեռախոսը, որ դեռ չի աշխատում։ Չգիտեմ՝ դեռ ջուր կա մեջը, թե արդեն չորացել է, բայց քարտս չի կարդում (լավ է՝ գոնե միանում է. հուսադրող է)…

Էնպես էլ լավ դիրքավորվել էին կանգառում, կարծես հենց մեզ էին սպասում։ Թե ասա՝ ջրոցի եք խաղում, իրար ջրեք միայն, ի՞նչ գործ ունեք անծանոթ մարդկանց հետ։

Դե տղա են, պետք է աղջիկներին ջրեին, չէ՞, բա ո՜նց, մի ( Read more... )

Վարդավառ, «Ես»

Leave a comment

Comments 4

arman666 July 16 2012, 10:42:01 UTC
Վարդավառի օրը հեռախոսը պետք է պարզապես պոլիէթիլենի տապրակի մեջ փաթաթած պահել: Ջրողներից բողոքելը նույնն է, ինչ եղանակից բողոքելը:))
Վարդավառի օրը միշտ վերցնում եմ զինվորական դաշտային պայուսակս և այդտեղ դնում այն ամենը, ինչը չպիտի թրջվի` հեռախոս, ֆլեշ, էլակտրաշոկ, դրամապանակ... Ջրից վախեցող առարկաները պաշտպանելու միակ ձևը կամ դրանք տոպրակի մեջ փաթաթելն է, կամ անջրաթափանց պայուսակի մեջ լցնելը:

Reply

hayaghjik July 16 2012, 11:03:58 UTC
«Ջրողներից բողոքելը նույնն է, ինչ եղանակից բողոքելը»… Էդպես է, ասացի տեղ եմ գնում, չանցավ, ասացի հեռախոսս գոնե պայուսակիս մեջ դնեմ, հետո ջրեք, «Հեռախոսիդ բան չի լինի, քուրիկ ջան»…
Մինչ դնում էի, մի դույլ ջուրը դատարկեց վրաս :D
Հ.Գ. Չէի բողոքի, եթե հեռախոսիս բան եղած չլիներ։

Reply

arman666 July 16 2012, 12:13:50 UTC
Մեղավորը դու ես. պարտադիր հեռախոսով զավզակություն անելդ հենց ջրողների մե՞ջ պիտի բռներ: Հորդ անձրևի տակ հեռախոսաով խոսալո՞ւ ես:

Reply

hayaghjik July 16 2012, 12:21:04 UTC
Չէի խոսում… Մեղավոր եմ, որ հեռախոսս գրպանումս էր, ոչ թե պայուսակիս մեջ…

Reply


Leave a comment

Up