Վարդավառն եկավ-գնաց…

Jul 16, 2012 13:51


Ու մնաց իմ հեռախոսը, որ դեռ չի աշխատում։ Չգիտեմ՝ դեռ ջուր կա մեջը, թե արդեն չորացել է, բայց քարտս չի կարդում (լավ է՝ գոնե միանում է. հուսադրող է)…

Էնպես էլ լավ դիրքավորվել էին կանգառում, կարծես հենց մեզ էին սպասում։ Թե ասա՝ ջրոցի եք խաղում, իրար ջրեք միայն, ի՞նչ գործ ունեք անծանոթ մարդկանց հետ։

Դե տղա են, պետք է աղջիկներին ջրեին, չէ՞, բա ո՜նց, մի հատ էլ վերջում. «Կներեք, քուրիկ ջան»։

Օրվա խորհուրդը միմյանց վրա դույլերով ջուր լցնելու մե՞ջ չէ հո… Էն էլ Աստված գիտի՝ ինչ ջուր, որտեղից լցրած…

Վարդավառ, «Ես»

Previous post Next post
Up