Կարի՜ն. սրանով ամեն ինչ ասված է…

Jun 29, 2012 00:06


Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հիացա՜վ,
Պարե՜ց Սասունն, ու ողջ աշխարհը հասկացա՛վ,
Որ պա՛ր չէ սա, այլ մի երկրի հի՜ն պատմություն,
Որ պարտությո՜ւնն անգամ ունի հպարտություն,
Եվ չի՜ հաղթի ոչինչ այն քա՜ջ ժողովրդին,
Որ այս ջանքո՛վ
Ու այս կամքո՛վ
Պարե՜լ գիտի…
Հասկացա՛ն ու ասին ի լուր ողջ աշխարհի,
-Հալա՜լ է քեզ,
Սասու՛ն, պարի՜ր:



Պարի՜ր,
Դու դեռ երա՜զ ունես կատարելու,
Վրե՜ժ ունես պատմությունից դեռ հանելու.
Պարի՜ր,
Գազպան դեռ քո ձեռքին է կարոտում,
Սասնա հողը վար ու հերկի՜ է կարոտում.



Պարի՜ր,
Մինչև ո՜ղջ հայերին դու ամբարե՛ս,
ԵՎ ԱՅՍ ՊԱՐԸ
ՄԱՍԻՍ ԼԵՌԱՆ ԼԱՆՋԻ՜Ն ՊԱՐԵՍ…

Գևորգ Էմին «Սասունցիների պարը»



Հ.Գ. Միշտ սենց ա լինում «Կարին»-ի համերգից, ընդհանրապես «Կարին»-ի ու պրն Գինոսյանի հետ ցանկացած հանդիպումից հետո։

Հ.Հ.Գ. Հաջորդ հանդիպումը շաբաթ օրը Կասկադում…

karin folk dance group, Կարին, Գագիկ Գինոսյան

Previous post Next post
Up