Leave a comment

Comments 71

nareksh January 24 2011, 11:24:27 UTC
Բարև Ձեզ Պարոն Վարչապետ: Ես ՀՀ քաղաքացի եմ և բնակվում եմ Երևանում, ցանկանում եմ տեղափոխվել ԼՂՀ և ստանալ ԼՂՀ քաղաքացիություն: 1. Ինչպես կարող եմ ստանալ ԼՂՀ քաղաքացիություն, ինչ ընթացակարգ է գործում և արդյոք խնդիրը լուծվում է միայն գրանցման վայրը փոխելով, թե տրվում է ԼՂՀ անձնագիր? 2. Երբ է ստեղծվելու ԼՂՀ իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարան (ինչպես օրինակ, www.arlis.am-ը)?: 3. Ճիշտ է արդյոք, որ ԼՂՀ-ում բիզնես գործունեություն սկսելու դեպքում տրամադրվում են արտոնություններ և եթե այո, ապա ինչ արտոնություններ են տրամադրվում?:

Reply

govnkr January 31 2011, 11:11:45 UTC
ՀՀ քաղաքացիների համար խնդիրը լուծվում է միայն գրանցումը փոխելով: ԼՂՀ հարկային դաշտը բարենպաստ է ԼՂՀ-ում բիզնես սկսելու համար, բայց մանրամասը ծանոթացեք այստեղ`http://www.tax.nk.am: ԼՂՀ իրավական ակտերի էլեկտրոնային շտեմարան ստեղծելու հարցը արդեն քննարկվում է:

Reply


max_nkr January 26 2011, 18:37:02 UTC
Уважаемый господин премьер-министр, вопрос с которым я хочу к Вам обратиться касается сферы обслуживания за коммунальные услуги в г. Степанакерте,так называемая квартирная плата, расчет которой производят в зависимости от занимаемой площади.Когда дело касается квартир, то логику, за то что взимается такая плата,можно понять,но если такую плату взимают наши коммунальные службы за жилые дома, которые когда то находились в государственном жилищном фонде, а потом были приватизированны жителями прописанными в этих домах, то тут возникает непонятная ситуация: такие дома в основном заселены беженцами из Азербайджана,а также есть дома, которые государство передало семьям погибших азатамартиков и именно жители этих домов должны платить квартплату за общую площадь дома, в то время как все остальные жилые дома частного сектора, даже те которые соседствуют с приватизированными домами таких денег не платят.Как найти выход из данной ситуации?Заранее спасибо за Ваш ответ.

Reply

govnkr January 31 2011, 11:18:35 UTC
Այս հարցով դիմեք Ստեփանակերտի քաղաքապետարան:

Reply


areyon January 26 2011, 21:35:36 UTC
Հարց. Արցախի օրենսդրությունում ամրագրված է երկքաղաքացության իրավունքը: Եթե այո, ապա որո՞նք են քաղաքացիություն ձերքբերելու պայմանները: Եթե ոչ, ապա ինչո՞ւ ոչ:

Reply

govnkr January 31 2011, 11:21:22 UTC
Քաղաքացիության մասին օրենքը ինչպես ասել էի, գտնվում է լրամշակման փուլում, բայց ընդհանուր առմամբ այս հարցը ԼՂՀ-ի համար էական բարդություն է ներկայացնում, քանի որ դեռևս ԼՂՀ-ն միջազգային ասպարեզում չի հանդիսանում դե յուրե ճանաչված երկիր:

Reply

areyon February 6 2011, 02:18:53 UTC
Տեղյակ եմ, որ Արցախը առայժմ միջազգայնորեն ճանաչված չէ: Բայց հենց այդ ճանաչման ևս մեկ կարևոր գրավական է բնակչության քանակը: Կոսովոն ճանաչվեց այդ թվում նաև այն բանի պատճաօով, որ Կոսովոյի բնակչությունը 2 միլիոնից ավել է: Արցախին օդի պես պետք է ավելի շատ բնակչություն: 140-150 հազարը՝ դա լուրջ չէ. դա մեկ փոքր քաղաքի բնակչություն է: Աշխարհը մեկ փոքր քաղաքի հարցերով չի էլ զբաղվելու ( ... )

Reply

govnkr February 7 2011, 08:29:46 UTC
Ժողովրդագրական աճը Արցախի զարգացման համար համարում ենք ամենակարևոր գործոնը: Բացի ներգաղթից, նաև մեծ ուշադրություն ենք դարձնում ծնելիության խթանմանը, նաև ունենք ծրագրեր վերաբնակեցման վերաբեյալ: Շուշիում պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ չկան: Մեր նպատակն է առաջին հերթին վերաբնակեցնել ազատագրված տարածքները և բազմիցս նշել ենք, որ այդ խնդիրը կապված է նաև մեծ ֆինանսական ծախսերի հետ և համարում ենք, որ այս վերաբնակեցման հարցը ոչ միայն Արցախի կառավարության, այլև համահայկական խնդիր է:

Reply


yuliaantonian February 4 2011, 12:21:57 UTC
Հարգելի պարոն վարչապետ,
Չնայաց ապրում եմ Երևանում, բայց տարին մեկ անգամ առնվազն այցելում եմ Արցախը: Կուզենայի լսել Ձեր կարծիքը Քարվաճարի հիվանդանոցի մանկաբույժ Ս. Սարգսյանին վերաբերող հետապնդումների մասին այդ նյութերի վերաբերյալ:

http://vaykuneci.livejournal.com/151886.html
http://vaykuneci.livejournal.com/157961.html

Ավելացնեմ, որ այցելելով Քարվաճարը ճակատագրի բերմամբ ինքս ծանոթացա բժկի հետ և համոզվեցի նրա բարձր մասնագիտական և մարդկային հատկությունների մեջ: Եթե Սարգսյանին վտարեն Քարվաճարից, ապա տեղացի երեխաների առողջությունը վտանգի տակ է լինելու:
Նյութը տեղադրող վայկունեցուն` Ալեքսանդր Քանանյանին չհավատալու ոչ մի պատճառ չունեմ, քանի որ նա իմ ճանաչած ամենաազնիվ և Քարվաճարի իրականության մասին տեղեկացված մարդկանցից է:
Կանխավ շնորհակալ եմ ցանկացած տեսակի արձագանքի համար:

Reply

govnkr February 7 2011, 08:51:31 UTC
Ձեր հարցը մանրամասն ուսումնասիրել եմ, համապատասխան մարմիններից պահանջել եմ պարզաբանումներ: Այս հարցով զբաղվում են իրավապահ մարմինները և այն գտնվում նրանց հսկողության տակ: Պետք է ասեմ, որ հարցի վերաբերյալ Ձեր կողմից տրված նյութերը և կարծիքները դեռևս միակողմանի բացատրություններ են, իսկ ինչ վերաբերում է հետապնդմանը` դատապարտում եմ նմանօրինակ վարքագիծը և վստահեցնում, որ Ղարաբաղում հետապնդումներ չեն կատարվում: Սպասենք իրավապահ մարմինների գնահատականներին, որոնք, միանշանակ, պետք է լինեն օբյեկտիվ:

Reply

yuliaantonian February 7 2011, 09:22:56 UTC
Շնորհակալություն պատասխանի համար: Հուսանք, որ օբյեկտիվությունը լիարժեք կլինի և ի շահ ժողովրդին, այլ ոչ թե առանձին իշխանությամբ օժտած անձնավորություններին:
Իսկ հետապանդումների վերաբերյալ թույլ տվեք Ձեզ հետ չհամաձայնվել: Դա առաջին դեպքը չէ, երբ տեղական կամ քաղաքական իշխանություններին չգոհացնող մարդկանց համար ստեղծվում են անտանելի պայմաններ ընդհուպ մինչև կյանքի և առողջությանը սպառնալու քողարկված փորձեր: Դա մեր իրականությունն է և մենք պարտավոր ենք պայքարել դրա դեմ: Կարծում եմ, որ որպես վարչապետ, դուք չպիտի դեմքը թեքեք նման դեպքերից, այլ հակառակը անձամբ հետևեք, որ մարդիկ Արցախում իրենց ապրելու և աշխատելու իրավունքը իրականացնեն անկախ նրանց քաղաքական կամ հասարակական համոզմունքներից, ինչը շահեկան է և ժողովրդի և կառավարության համար: Հաջողություն եմ մաղթում Ձեր դժվարին գործում:

Reply


yuliaantonian February 5 2011, 18:48:28 UTC
Ահա իմ նախորդ հարցիս վերաբերող նյութը`
artsakhnews.am/2011/02/05/

Reply


Leave a comment

Up