Leave a comment

areyon February 6 2011, 02:18:53 UTC
Տեղյակ եմ, որ Արցախը առայժմ միջազգայնորեն ճանաչված չէ: Բայց հենց այդ ճանաչման ևս մեկ կարևոր գրավական է բնակչության քանակը: Կոսովոն ճանաչվեց այդ թվում նաև այն բանի պատճաօով, որ Կոսովոյի բնակչությունը 2 միլիոնից ավել է: Արցախին օդի պես պետք է ավելի շատ բնակչություն: 140-150 հազարը՝ դա լուրջ չէ. դա մեկ փոքր քաղաքի բնակչություն է: Աշխարհը մեկ փոքր քաղաքի հարցերով չի էլ զբաղվելու:

Քանիցս անգաշ ասվել է այն բանի մասին, որ Արցախը՝ այդ թվում նաև ազատագրված տարածքը պետք է բնակեցվի: Եթե չկա քաղաքացիության մասին հստակ օրենք, ապա մարդիկ չեն էլ ուզենա ապրել Արցախում: Կա խնդիր՝ պետք է այդ խնդիրը լուծել: Լուծման ճանապարհներ կան, համոզված եմ: Օրինակ, Բելիզը (խոսքը Կընտրոնական Ամերիկայում գտվնող երկրի մասին է) ունի երկքաղաքացիության մասին օրենք և աքտիվորեն և օրինական վաճառում է իր քաղաքացիությունը (25000 ԱՄՆ դոլլարով): Արդյունքում պետությունը հարցտանում է, իսկ բնակչությունը աճում:

Չեմ ասում, որ հենց Բելիզի օրինակը կիռարվի Արցախում: Կարելի է այլ ելքեր գտնել (բիզնեսը և գյուղացիներին տուրքերից ազատել՝ բայց ոչթե 5 տարով, այլ, որինակ 25, Շուշիում անվճար բնակարաններ հատկացնել և այլն), որպեսզի մարդկանց շահագրգռել: Եվ պետք է գտնել ոչ-ավանդական և համարձակ լուծումներ, որպեսզի Արցախի բնակչության արագ աճը ապահովվի:

Reply

govnkr February 7 2011, 08:29:46 UTC
Ժողովրդագրական աճը Արցախի զարգացման համար համարում ենք ամենակարևոր գործոնը: Բացի ներգաղթից, նաև մեծ ուշադրություն ենք դարձնում ծնելիության խթանմանը, նաև ունենք ծրագրեր վերաբնակեցման վերաբեյալ: Շուշիում պետական սեփականություն հանդիսացող բնակարաններ չկան: Մեր նպատակն է առաջին հերթին վերաբնակեցնել ազատագրված տարածքները և բազմիցս նշել ենք, որ այդ խնդիրը կապված է նաև մեծ ֆինանսական ծախսերի հետ և համարում ենք, որ այս վերաբնակեցման հարցը ոչ միայն Արցախի կառավարության, այլև համահայկական խնդիր է:

Reply


Leave a comment

Up