Փակում են ազգային փոքրամասնությունների լեզուների թեքումով դպրոցները...

Jun 17, 2010 04:35

«Մոսկվան Ռուսաստան չի, Ռուսաստանը՝ Մոկվա»... Սա Մ. Գորկու անվան գրական ինստիտուտի իմ համակուրսեցիների թևավոր խոսքերից է: Նրանք՝ ռուս գրողներ, քննադատներ, գրականագետներ, մեծ մասամբ ընդդիմադիր են ներկա իշխանություններին ու շատ լավ էին ինձ հասկանում, երբ տխրում էի տեսնելով հայ մանուկի, որ հայերեն չգիտեր, ակնածանքով էին նայում, որ ես պատրաստ էի անվճար հայերեն ուսուցանել, մենակ թե դպրոցները լինեն: Մետրոյում սպանված ինձ անծանոթ հայ երիտասարդի մասին բոթն իմանալուն պես զանգեցին գրեթե բոլորը, ներողություն էին խնդրում իրենց անուղեղ հայրենակիցների համար... Հիմա հաստատ կզանգեն, քանի որ ՌԴ-ն ազգային թեքումով դպրոցներն անգամ ուզում է փակել... Այդ դպրոցներում միայ հայոց լեզուն ու գրականությունն էր հայերեն, մնացյալ ամեն ինչով սովորական մոսկովյան դպրոցներ էին, անգամ հայոց պատմություն անցնել չէր կարելի...
Նրանք՝ իմ ընկերները, հետագայում վերադարձան իրենց Ռուսաստանը՝ Վորոնեժ, Նիժնի, Տամաբով, Վոլոգդա, Յոշկար Օլա...
Նրանք Մաշտոցի ու մեր լեզվի մասին ավելի շատ գիտեն ու ավելի են գնահատում, քան մեր տնաբույծ «օտարակրթամոլները», քան մեր քաղքենի զանգվածը:
Previous post Next post
Up