Սկսվե՜ց, օտարալեզու դպրոցների ցեցն ուզում է տարածվել...

Jul 01, 2011 00:21

Երբ մենք ասում էինք, թե գիտենք ում ճնշման տակ են օտարալեզու դպրոցներ բացում՝ բոլորը խաչախնքում ու հրաժարվում էին։ Խնդրեմ՝ տեսեք...
Հիմա սկսում են սեփական ձեռքով իսկ ընդունած օրենքն անգամ չեն հարգում, քանի որ՝ Հանրակրթության մասին օրենքով սահմանվում է հետևյալը. «6.1. Ուսումնական հաստատությունները կարող են միջազգային ծրագրեր իրականացնել և օտար լեզուներով կրթություն կազմակերպել բացառապես Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումով։ Ուսումնական հաստատությանը օտար լեզվով կրթություն կազմակերպելու թույլտվություն տալու կարգը մշակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը և ներկայացնում Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատմանը։
Օտար լեզվով կրթական ծրագրեր կարող են իրականացնել բացառապես ոչ պետական ուսումնական հաստատությունները, ինչպես նաև միջպետական, միջկառավարական համաձայնագրերով ստեղծված ուսումնական հաստատությունները»:
...


Թեև ումից ինչ եմ պահանջում.... Սահմանադրություն են խախտում...
Previous post Next post
Up