«Լրագիր.ամ»-ի ֆուտուրիստական դիտարկումները շատ լավն են։ Համ օրախնդիր են, համ էլ երգիծանքն ու ժպիտը՝ տեղը... Նայեք հերթականը, հաստատ չեք փոշմանի ։)))
«Շեֆ ջան, բա կլնի՞ առանց քաշելու», հարցնում է Կարեն Կարապետյանը: «Վսյո ժե մեկնումեկին պետք ա քաշել, չէ՞: Ոնց կլինի ոչ իրանց քաշես, ոչ մեզ», ասում է Կարապետյանն ու զանգում Ռուսաստան` «Սամո, ապեր, ուղարկել ե՞ս արդեն, հա՞, քաշվանք է: Ապե, դե համբալս որն ա, հենա հենա լինում էր, ինչի ես ջղայնանում»:
«Արա դե ուշքն ու մտքներդ քաշելն ա: Կյանքը հո քաշելով չի մենակ, արա: Մի քաշիր, որ չքաշվես: Ճիշտ եմ հիշում, չէ՞, Սրբազան», դիմում է Սերժ Սարգսյանը անկյունում լուռ նստած Նավասարդ Կճոյանին: Կճոյանը գլխով է անում:
«Վայ քո, արա, ես էլ ասի ինչ նման են սարքել», անակնկալի է գալիս Տիգրան Սարգսյանը. «Էս բա ինչի՞ ձեն չես հանում, Սրբազան»:
«Որ ձեն հանեցի, սաղդ քաշվելու եք», ասում է Սրբազան Կճոյանը: «Շեֆ, էս մեզ ձեռ են առնում» | Հասարակություն | Lragir.am - Armenian Online