Քիմ Քարդաշյանը կարևոր խնդիրներ է լուծում, այդ թվում՝ նաև Թուրքիայում

Apr 12, 2015 11:03

Քիմ Քարդաշյանը Երևանում է: Վերջին օրերին հայաստանյան հասարակության և մեդիադաշտի գլխավոր թեման սա է: Ամենատարբեր կարծիքներ են հնչում՝ ոմանք Քիմին մահվան են դատապարտում, ոմանք էլ կուռքի են վերածում: Բոլոր այս հույզերը, սուբյեկտիվ և օբյեկտիվ գնահատականները, բարոյական դատավճիռները մի կողմ թողնելով՝ պետք է հասկանալ, թե Քիմն ինչ կարող է տալ Հայաստանին ( Read more... )

Գևորգ Պետրոսյան

Leave a comment

Comments 2

noni_no April 12 2015, 07:55:40 UTC
ես լրիվ համաձայն կլինեի էս գրածի հետ, եթե ներհայաստանյան խնդիրը Ցեղասպանության հետ կապված լուծված լիներ, մնար մի փոքրիկ շտրիխ, որը կտային Քարդաշյանին:

բայց թվով պակասող, արտագաղթող, սոցիալական ու բարոյական էս վիճակում գտնվող երկրում սա ոնց որ հոգեվարքի վերջին շունչ լինի: Ասենք Քիմի մի տոննա դատարկագլուխ ֆաներն իմացան Հայաստանի ու Ցեղասպանության մասին: Ե՞վ: Դրանից մեր դոմեգրաֆիական խնդիրները լուծվո՞ւմ են:

Մեծ դիսբալանս կա: Արտաքին քայլերը լրիվ անիմաստ են, երբ ներքին պոտենցիալ ու ճիշտ մոտեցում չկա խնդրին:

Reply


satenik April 12 2015, 16:17:29 UTC
Էդ տեսակ հյուրեր ընդունելուց առաջ ինչ-որ աշխատանք է անհրաժեշտ նախապես կատարել հասարակության հետ, որ իրենց ադեկվատ պահեն։ Այ օրինակ, քաղաքագետները, թուրքագետները հաճախ սիրում են շեշտել, թե այսինչ բանը արտաքին լսարանի համար է, այսինչն էլ ներքին։ Այս անգամ որևէ մեկը չասաց, թե ժողովուրդ, այս կնոջ այցը միայն արտաքին լսարանի համար է, ձեր միջի ծպտյալ անառակներին զգուշացրեք սա չընդունեն որպես իրենց աննորմալ ֆանտազիաների համար քարտ-բլանշ։ Շատերին թվաց, թե այսուհետ կյանքը 180 աստիճանով շուռ է գալու և կարելի է երես առնել։ Այդ հյուրերը գալու են ու գնան, իսկ մենք շարունակելու ենք ապրել ինչպես և ապրում էինք։ Պետք չէ արտաքին քաղաքականությունը բերել մտցնել մեր տներն ու անկողինները, գրողը տանի...

Reply


Leave a comment

Up