Հարգանքներս
Վահան Իշխանյանին այս ճիշտ դիտարկման համարԱյս թեման ամեն ընտրությունից հետո բարձրանում է, ամեն անգամ ինձ դուր չի եկել բայց այս անգամ արդեն ոմանք չափը ու սահմանը անցան։ ժողովրդին ստրուկ անվանողների դեմը մի հատ հայելի պետք է դնել, որ իրենց նայեն։ Սա չի վերաբերվում բոլոր ժառանգականներին, կոնգրեսականներին ու դաշնակներին սա վերաբերվում է
(
Read more... )
Այս ընտրություններին ցուցակներում 200.000 ընտրող ավելի էին նկարել, քան նախորդ ընտրություններն կար: Սա նշանակում է Հայաստանի բնակչությւոնը մոտ 300.000-ով աճել է: Լավ գիտենք, որ այդպես չէ: Այսինքն՝ այդ ընտրացուցակները կազմողները կարող էին ում ասես ինչքան ասես տոկոս գրել (ես ռեալ կյանքում երբեք չեմ տեսել գոնե մեկին, որը համակրեր Հորինած Երկրին, իսկ այս ընտրություններում նրանք Դաշնակցության չափ ձայն են հավաքել!):
Այսինքն՝ ընտրակաշառքը ոչ այնքան իշխանության ձայները ապահովելու գործիք է եղել, որքան կեղծված ընտրությունների մեղքը “լղոզելու” եւ այն ողջ Ժողովրդի վրա բարդելու մեխանիզմ: Մոտավորապես էսպես. “Դէ ի՞նչ ենք ուզում հայրենի օլիգարխներից, եթե մեր Ժողովրդի մակարդակն այդ է. ծախվում են 5000 դրամով կազյոլները: Ինչո՞ւ եք ագահության մեջ մեղադրում շաքարավազի ներմուծման մենաշնորհի տիրոջը, եթե ընտրազանգվածի ներկայացուցիչ ( ... )
Reply
Իսկ մոնղոլ բառը դա իհարկե հռետորաբանություն է։
Reply
Reply
քանի որ էս ընտրությունների մաթեմատիկային ու տեխնոլոգիաներին հատուկ չեմ հետևել ու ցանկություն էլ չունեմ, ուղղակի ընդունում եմ ձեր նշած թվերը: Առիթ էլ չունեմ ձեզ չվստահելու:
Ես հարցին ու էս գրառմանը (շեշտում եմ՝ էս գրառմանը, ոչ թե Իշխանյանի) նայում եմ իմ տեսածի, եղած ընտրություններին նախորդած իրողությունների տեսանկյունից:
Ըստ դրանց դեռ հայ-թրքական արձանագրությւուններից պարզ դարձավ, որ դաշնակները ոչմիբան են, նույնիսկ եթե մեջները 1-2 նորմալ մարդ է հանդիպում:
Ըստ իմ տեսածի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նման շոումեն մեկ էլ ինքն է, շորտերը, ձեռի մեխակն ու ծոմը վկա: Իսկ ապազգայնությունը նրա էության մեջ է, ինչքան էլ որ արևմտահայերենով հուզիչ ճառեր արտասանի հայրենիքի մասին
ՀԱԿ-ին ավելի լավ է չանդրադառնամ...
Էնպես որ հիմքից հոտած էս կառույցները ոչ խոսելու տեղ ունեն, ոչ էլ խլրտալու: Թող իրենք արժանի լինեին, ընտրվեին: Մեր ժողովուրդը ստրկամիտ չէ, այլ համբերող: Միգուցե չափից դուրս երկար հանդուրժող, երբեք՝ ստրուկ:
Reply
Այս հարցերով ես մի հոդված եմ սկսել, անընդհատ չեմ կարողանում ավարտել...
Reply
Leave a comment