Հարգանքներս
Վահան Իշխանյանին այս ճիշտ դիտարկման համարԱյս թեման ամեն ընտրությունից հետո բարձրանում է, ամեն անգամ ինձ դուր չի եկել բայց այս անգամ արդեն ոմանք չափը ու սահմանը անցան։ ժողովրդին ստրուկ անվանողների դեմը մի հատ հայելի պետք է դնել, որ իրենց նայեն։ Սա չի վերաբերվում բոլոր ժառանգականներին, կոնգրեսականներին ու դաշնակներին սա վերաբերվում է
(
Read more... )
Comments 25
դաշնակներից ավելի լավ է չխոսեմ էլ...
Իսկ Րաֆֆին, էնպիսի տպավորություն է, որ անցած տարի հացադուլ էր անում, որ էդ փիարով հանցագործ Ալիկ Արզումանյանին էս տարի անձեռնմխելիություն ապահովի
Reply
Reply
Մինչև արձագանքեմ գրածին, պետք է վստահ լինեմ, թե ինչ հայացքների տեր ես, քանզի այս գրածից դա չի երևում:
Վահան Իշխանյանին փող են տվել, որ Անդրանիկ Թևանյանի գիծը շարունակի: Նա էլ կիրառել է հասարակ զրպարտչային տեխնոլոգիան, ծաղկաքաղ է արել մի երկու գրառում ու գեղեցիկ սուտ է կառուցել գրածի վրա:
Բայց դա մի կողմ, եթե դժվար չի, կարող ես ասել քո կարծիքը 7.օր.ամ կայքի ու այնտեղ հնչած զրպարտությունների վերաբերյալ: Գրածդ շատ էմոցիոնալ է, դրա համար եմ հարցնում, որ հասկանամ բարկությանդ պատճառը այնուամենայնիվ էմոցիոնարիդ հետևանքն է, թե՞ վերջիվերջո այլ:
Reply
7օր.ամ բհկի պրոեկտն է։ Բացի յոթօրից ես ինքս էլ տեսնում եմ ինչեր են գրում ֆեյսբուքում ու ակումբ ֆորումում
Reply
Ամենամեծ միֆը որը գցվեց հանրային դաշտ դա ժառանգության ՀՀԿ-ական պրոյեկտ լինելու միֆն էր: Դա ձեռք էր տալիս բոլորին և ՀՀԿ-ին, և ԲՀԿ-ին ու հատկապես ՀԱԿ-ին, ու նույնիսկ ՀՅԴ-ին քանի որ Ժառանգությունը նաև իրենց բոստանն էր մտել:
Այս միֆի աղբյուրը ի սկզբանե եղել է 7օր.ամ-ը, ինչպես դու ճիշտ նշում ես ԲՀԿ-ի պրոյեկտը, այն ակտիվ տարածել են հիմնականում ՀԱԿ-ակականները:
Ավելի վատ բաներել են եղել, քան քո այս բարկությունն է: ԲՀԿ-ն գնել է շատ-շատերին, այնպիսիներին, որ իմ մտքով դա նույնսիկ չէր էլ անցնի: Դրա համար հարցրեցի: Այս ամենը շուտով ինքն իրեն դուրս կտա: Եկել է կոալիցիաներ ստեղծելու ժամանակը:
Reply
Ես Ժառանգությանը ՀՀԿ-ի պրոեկտ չեմ համարում, ապացույցներ չունեմ , բայց դա չի նշանակում որ Ժառանգությունը լուրջ կուսակցությունն է։ Ինձ նույնիսկ այսպես անլուրջ տեսքով այն չէր նյարդայնացնի եթե որոշ ժառանգականներ չսկսեին իրենց պատկերացնել ամենափրկիչներ ու մարգարեներ որոնց անտեսել է խավարամիտ ժողովուրդը։ Ես ինքս եմ տեսել նման գրառումներ ֆեյսբուքոում ու ակումբ ֆորումում առանց որևէ 7օր․ամի միջնորդության ( ... )
Reply
Այս ընտրություններին ցուցակներում 200.000 ընտրող ավելի էին նկարել, քան նախորդ ընտրություններն կար: Սա նշանակում է Հայաստանի բնակչությւոնը մոտ 300.000-ով աճել է: Լավ գիտենք, որ այդպես չէ: Այսինքն՝ այդ ընտրացուցակները կազմողները կարող էին ում ասես ինչքան ասես տոկոս գրել (ես ռեալ կյանքում երբեք չեմ տեսել գոնե մեկին, որը համակրեր Հորինած Երկրին, իսկ այս ընտրություններում նրանք Դաշնակցության չափ ձայն են հավաքել!):
Այսինքն՝ ընտրակաշառքը ոչ այնքան իշխանության ձայները ապահովելու գործիք է եղել, որքան կեղծված ընտրությունների մեղքը “լղոզելու” եւ այն ողջ Ժողովրդի վրա բարդելու մեխանիզմ: Մոտավորապես էսպես. “Դէ ի՞նչ ենք ուզում հայրենի օլիգարխներից, եթե մեր Ժողովրդի մակարդակն այդ է. ծախվում են 5000 դրամով կազյոլները: Ինչո՞ւ եք ագահության մեջ մեղադրում շաքարավազի ներմուծման մենաշնորհի տիրոջը, եթե ընտրազանգվածի ներկայացուցիչ ( ... )
Reply
Իսկ մոնղոլ բառը դա իհարկե հռետորաբանություն է։
Reply
Reply
քանի որ էս ընտրությունների մաթեմատիկային ու տեխնոլոգիաներին հատուկ չեմ հետևել ու ցանկություն էլ չունեմ, ուղղակի ընդունում եմ ձեր նշած թվերը: Առիթ էլ չունեմ ձեզ չվստահելու:
Ես հարցին ու էս գրառմանը (շեշտում եմ՝ էս գրառմանը, ոչ թե Իշխանյանի) նայում եմ իմ տեսածի, եղած ընտրություններին նախորդած իրողությունների տեսանկյունից:
Ըստ դրանց դեռ հայ-թրքական արձանագրությւուններից պարզ դարձավ, որ դաշնակները ոչմիբան են, նույնիսկ եթե մեջները 1-2 նորմալ մարդ է հանդիպում:
Ըստ իմ տեսածի՝ Րաֆֆի Հովհաննիսյանի նման շոումեն մեկ էլ ինքն է, շորտերը, ձեռի մեխակն ու ծոմը վկա: Իսկ ապազգայնությունը նրա էության մեջ է, ինչքան էլ որ արևմտահայերենով հուզիչ ճառեր արտասանի հայրենիքի մասին
ՀԱԿ-ին ավելի լավ է չանդրադառնամ...
Էնպես որ հիմքից հոտած էս կառույցները ոչ խոսելու տեղ ունեն, ոչ էլ խլրտալու: Թող իրենք արժանի լինեին, ընտրվեին: Մեր ժողովուրդը ստրկամիտ չէ, այլ համբերող: Միգուցե չափից դուրս երկար հանդուրժող, երբեք՝ ստրուկ:
Reply
Reply
Reply
Եզրակացություն` «իշխանափոխության» դատարկաբանության փոխարեն ավելի ճիշտ ճանապահ է իշխանությունից պահանջել կոնկրետ քայլեր:
Մաշտոցի այգու բողոքների արդյունավետությունը շատ բան է ասում...
Reply
Reply
Reply
Leave a comment