Դաշտի «պահապահանները»

Jan 26, 2021 22:29


Երբ նոր էինք տեղափոխվել մեր ներկայիս տունը, մի օր պատուհանից նկատեցինք, որ մեր տանը մոտ գտնվող դպրոցին պատկանող մեծ դաշտում ինչ-որ կենդանի է երևում: Հեռավորությունը թույլ չէր տալիս հասկանալ, թե ինչ կենդանի է, միայն տեսնում էինք, որ մորթապատ է ու գորշ, դիրքն էլ (պրոֆիլից) մի տեսակ հարձակման պատրաստ: Էդպիսի կենդանի պիտի որ էս տարածքում չլիներ: Մի քիչ ( Read more... )

Արեգ, Առօրեական, Կենդանիներ, Զվարճալի

Leave a comment

Comments 2

urish February 9 2021, 04:56:08 UTC
Նկարը, որը սկզբում տեսա ֆեյսբուքիդ էջում, Ան, կարծեցի, իսկական ա (հեռվից նկարը), ու ահագին զարմացա, որ ձեզ մոտ տենց տարօրինակ կենդանիներ են վխտում, ու դու դրա մասին առաջին անգամ ես գրում։ Որպես խրտվիլակ էլ բավական տհաճ էքսպոզիցիա են, չգիտեմ՝ թռչունները ոնց, բայց փոքր էրեխեքը երևի կվախենան (մինչև սովորեն)։ Մի խոսքով, պուրակը բավական տհաճ են "զարդարում", կարելի ա բողոքել քաղաքապետարանին պատճառած էսթետիկական տհաճության համար :)

Reply

deghin February 9 2021, 15:00:29 UTC
Որպես խրտվիլակ` ընդհանրապես չեն գործում, լրիվ անիմաստ են. մեկ ա, սագերը հա էլ գալիս են ու ամբողջ դաշտը ապականում իրենց արտաթորանքով: Իսկ զուտ գեղագիտական առումով, հա, բնականաբար, տհաճ ա, բայց էստեղ ավելի կարևոր եմ համարում էն, որ տհաճ լինելով հանդերձ` նաև լրիվ անարդյունավետ: Որ գոնե օգուտ տար, սագերին հեռու պահեր, էլի կարելի էր հանդուրժել: Բայց ընդհանրապես չեմ կարծում, թե որևէ մեկը վախեննում ա, հա, գուցե առաջին անգամ տեսնելիս, բայց էնքան սովորական տեսարան ա դարձել արդեն, որ ոչ ոք չի էլ նկատում իրանց գոյությունը: Ինչպես ասում են, մեբելի պես դրած են:

Reply


Leave a comment

Up