(Untitled)

Jan 23, 2013 14:16

Մարդիկ կան, որոնց, չգիտես ինչպես, հաջողվում է մեջդ եղած ամբողջ բացասականն արթնացնել։ Դա, անկասկած, ամենատհաճ զգացողություններից մեկն է, բայց հիմա էդպիսի շփումները դիտարկում եմ որպես դաժան, բայց օգտակար դասեր։ Առաջին անգամ էդ մասին մտածեցի էն ժամանակ, երբ որոշ շրջան ստիպված էի սերտ շփման մեջ լինել մի մարդու հետ, ում ապշեցուցիչ կերպով հաջողվում էր իմ ( Read more... )

Մարդկային հարաբերություններ, Մտորումներ, Դիտարկումներ

Leave a comment

Comments 15

byurie January 23 2013, 20:17:03 UTC
Էս սիրային պատմություններից անցար ավելի լայն դաշտի՞ :D

Reply

deghin January 23 2013, 20:21:12 UTC
Ինչի՞, նենց տպավորություն էր ստեղծվել, որ լռված մնալու եմ սիրային պատմությունների դաշտու՞մ։ :)))

Reply


ext_1086700 January 24 2013, 09:12:40 UTC
Ձեր գրառումը տեղ գտավ www.BlogNews.am կայքում: Շնորհակալություն:

Reply


ext_175649 January 24 2013, 20:14:15 UTC
Ան, էս գրառումդ նենց մի տեսակ վախացնող ա: Մի քանի անգամ կարդացել եմ, ու փորձել եմ ինքս ինձ համոզել, որ չի կարող էս գրառումն իմ մասին լինել (նաև իմ մասին), բայց մի տեսակ մեկ ա «դիսկոմֆերտ» եմ զգում:

Reply

deghin January 24 2013, 20:24:59 UTC
Լավ, էլի, Արմ։ :D Ախր քո մասին ո՞նց կարող էր լինել։ :)))
Որպեսզի ոչ ոք իր վրա չվերցնի, ասեմ, որ բլոգս կարդացող, առնվազն ինձ հայտնի ոչ մեկի մասին էլ չի։ Ու ընդհանրապես էս գրառումս կոնկրետ մարդկանց մասին պատմելու նպատակ չուներ, այլ զուտ երևույթի, նշածս դեպքերն էլ ուղղակի ընդհանուր երևույթը լուսաբանելու համար բերված օրինակներ էին։ Ի դեպ, նշածս ազդեցությունն ունեցող մարդիկ էլ հեչ պարտադիր չի, որ վատը լինեն, էստեղ ավելի շուտ համատեղելիության հարց ա։ Մեկ ուրիշի վրա նույն մարդը կարող ա լրիվ ուրիշ կերպ ազդել։
Հուսով եմ՝ դիսկոմֆորտդ անցավ կամ գոնե թուլացավ։ :)))
Տեսնես՝ քանի՞ մարդ ա իր վրա վերցրել կամ սխալ հասկացել...

Reply

ext_175649 January 24 2013, 20:31:41 UTC
Իր վրա վերցնելու հատուկ հատկանիշներ կան, որոնք ինձ են հատուկ :D

Ինձ համար երևույթն էր ավելի «դիսկմֆորտ» առաջացրել: Ես ուղղակի մտածում եմ, որ շատ մարդկանց մոտ ես կարող եմ էդ «բացասական» զգացողությունները կամ «չարությունը» առաջացնել, գուցե նաև ոչ գիտակցաբար:

Reply

deghin January 24 2013, 20:34:26 UTC
Կարծում եմ՝ ոչ ոք էլ գիտակցաբար չի անում դա, ու մարդկանց մեծ մասը ինչ-որ մեկի կամ ոմանց վրա նման ազդեցություն ունենում ա։ Դա մարդու տեսակ չի, ըստ իս, այլ երևույթ, որ բոլորին էլ կարող ա բնորոշ լինել որոշակի մարդկանց հետ հարաբերություններում։

Reply


jensteren January 25 2013, 18:40:37 UTC
Ես ինձ չտեսա էս երևույթի մեջ: Ավելին, Անուկին չեմ պատկերացնում «վատ»-ի կերպարի մեջ: Բայց հիշեցի իրավիճակներ, երբ ես ինքս ուրիշի աչքերով վատն էի, չնայած, որ ինքս վատ բան չէի անում, ուղղակի դիմացինի համար անտանելի բաներ էի խոսում, որը ինձ համար շատ սովորական է: Այնպես որ էդ «վատ»-ի ընկալումն է տարբեր: Իմ կարծիքով, ես վաղեմի դիտարկումներ չունեի:

Reply

deghin January 25 2013, 18:42:42 UTC
«Վաղեմի դիտարկումներ» ասելով ի՞նչ նկատի ունես։

Reply

jensteren January 25 2013, 18:43:54 UTC
Նկատի ունեմ, որ միայն գրառումդ կարդալու ընթացքում եմ ամբողջ կյանքիս ընթացքում այս մասին մտածել:

Reply

deghin January 25 2013, 18:47:08 UTC
Հա՜։ :)))

Reply


ljinlj January 26 2013, 05:07:45 UTC
իսկ իմ համար սա ոչ միայն վաղեմի դիտարկում է այլև գրեթե ամենօրյա զգացողություն է դարձել...ցավալիորեն... իսկ առաջին անգամ այս մասին գիտակցելն իսկական փրկություն էր իմ համար այնպես ինչպես հասկանում ես որ քիմիական փոշիների խանութում անիմաստ է ուտելիք փնտրել ու հնարավորինս շուտ պետք է դուրս գալ:))) ու ես համեմատում եմ սա բույսերի անհամատեղելիության հետ որ ասենք նույն հողում իրար կողքի որոշ տեսակներ անհնար է աճեն ու որպես կանոն հաղթում է մոլախոտը... կամ էլ ասենք ծովային ձկանը որ գցում ես ճահիճ կամ կսատկի կամ էլ կդառնա լպրծուն ինչպես իրեն հարևանները էնպես որ վերջին նախադասությույնդ գնալով ավելի ու ավելի քիչ է միտքս գալիս կամ էլ ստիպված եմ խնայել գնալով պակասող կենսական ուժերս :))
...շատ շնորհակալ եմ գրառման համար երևի լավագույն բարի գալուստն էր իմ համար :)

Reply

deghin January 26 2013, 13:19:34 UTC
Ուրախ եմ, որ հավանեցիք։ :)

Reply


Leave a comment

Up