Երևի բոլորիս տներում էլ կան մի շարք շորեր, որոնք տարիներով սիրուն դրված կամ կախված են օգտագործվող շորերի հետ, բայց արդեն տարիներով չենք օգտագործում, բայց հենց որ տնեցիներից մեկը հանկարծ ասի, թե էդ շորից հարկավոր է ազատվել, անմիջապես ընդդիմանում ենք. ո՞նց թե. ախր ես էդ շորը շատ եմ սիրում... Բայց էստեղ հարց է առաջանում. եթե էդքան շատ ենք սիրում, ինչի
(
Read more... )
Comments 18
Ես ունեմ մի մեթոդ: Այն շորերը, որ երկար ժամանակ կամ կես տարի չի հագնվել, հանում եմ իմ հագնվող շորերի դարակից: Առանձին դարակում կամ տոպրակի մեջ դրանք դարսում եմ: Հանկարծ մի օր հիշում եմ, հանում ու հագնում: Կամ, ինչ-որ հագուստ կարելիս այդ շորի մասերը, կտորը օգտագործում եմ: Իդեպ, վերջին կարածս ժակետի թևերը հենց 20 տարվա բլուզից էին:
Մի կողմ դնելը շատ լավ օգնում է կողմնորոշվել արդյո՞ք դա չհագնվող է, թե՞ ուշ-ուշ հագնվող: Հետո էլ չհագնվողները զննելով, երբ 10 տարի ոչինչ չի արվել դրա հետ, կարելի է հանգիստ տալ ուրիշին կամ դեն նետել:
Այնպես որ ես իմ շորերի հետ համերաշխ եմ: :)
Reply
Բայց մի կողմ դնելն էլ մի ուրիշ թերություն ունի. եթե ընդհանուր շորերիդ հետ դրված չի, կարող ա ուղղակի մոռանաս դրա մասին, դրա համար չհագնես։ :D
10 տարին մի քիչ երկար ժամկետ չի՞ շորի անպիտանությունը որոշելու համար։ Իմ կարծիքով՝ ահավոր երկար ա։ Ինձ թվում ա՝ մաքսիմում մի երեք տարի, բայց մեծ մասամբ՝ ավեի կարճ։
Reply
Ան, ի դեպ, չգիտեմ՝ քեզ մոտ տենց ա, թե չէ, բայց ինձ մոտ չհագնվող շորերի մի լայն զանգված իրանց սեզոնային անհարմարությունն ա, այսինքն՝ հարմար եղանակ հազվադեպ ա լինում: Օրինակ մի շոր ունեմ, որը տարին մի երկու անգամ կամ հագնում եմ, կամ չէ, ու միակ պատճառն էն ա, որ դրա համապատասխան եղանակ շատ հազվադեպ ա լինում:
Reply
Reply
Reply
Reply
Leave a comment