Երևի բոլորիս տներում էլ կան մի շարք շորեր, որոնք տարիներով սիրուն դրված կամ կախված են օգտագործվող շորերի հետ, բայց արդեն տարիներով չենք օգտագործում, բայց հենց որ տնեցիներից մեկը հանկարծ ասի, թե էդ շորից հարկավոր է ազատվել, անմիջապես ընդդիմանում ենք. ո՞նց թե. ախր ես էդ շորը շատ եմ սիրում... Բայց էստեղ հարց է առաջանում. եթե էդքան շատ ենք սիրում, ինչի
(
Read more... )
Comments 18
Reply
Եթե խոսքը հատուկ առիթների համար հագնելու շորերի մասին ա, ապա պահել արժե, բայց առօրեական շորերի դեպքում առիթը ո՞րն ա, եթե չես հագել արդեն մի տարի կամ առավել ևս մի քանի տարի, ապա դժվար թե հետո ուզենաս հագնել։ :P Իսկ մի ուրիշը գուցե հավեսով հագնի էդ նույն շորը։ ;)
Reply
Ի դեպ, իմ մոտ լինում ա որ մի քանի տարի չհագած շորը հետո հագնում եմ: Ուղղակի էդ էլ հարց ա մի քանի տարին մեկի համար արժի՞ պահել :D
Reply
Reply
Ես էլ մի շարք շորեր ունեմ, որ նիհարել եմ, դրա համար վրաս չեն լինում, բայց էնքան եմ սիրում էդ շորերը։ Ես էլ նույն լավատեսական ակնկալիքով պահում եմ, որ շուտով մի քիչ լցվեմ, հագնեմ։ :)))
Իսկ ընդհանրապես լիքը շորերից ազատվել եմ։ Էս ամառ բոլոր շորերս մի հատ խմբագրեցի. մոտ երեսուն կտոր շոր, մի քանի զույգ կոշիկ, մի քանի պայուսակ հանեցի, որոնց մի մասը նույնիսկ հագած չկայի։ Դրանց մի մասը հետս տարա Հայաստան՝ ցանկացողներին կամ կարիքավորներին տալու համար, մի մասն էլ էստեղ պիտի հանձնենք հատուկ կարիքավորների համար տեղեր։ Հայաստանից գալուց հետո մի անգամ էլ աչքի անցկացրի շորերս ու մի հինգ կտոր էլ հանեցի։ :)))
Reply
Reply
Իմ մոտ չօգտագործվող ոչինչ չի մնում: Տարին երկու անգամ բոլորը հավաքում եմ ու տանում գյուղ` կարիքավոր ընտանիքներին:
Reply
Reply
Reply
Reply
Reply
Leave a comment