Տատս

Aug 20, 2010 20:22

Տատս էսօր 85 տարեկան դարձավ։ Իր տարիքի համեմատ զարմանալիորեն շարժուն ու աշխատունակ է, թո՛ւ-թո՛ւ-թո՛ւ։ Ամբողջ օրը զբաղված է տան ու այգու գործերով ու հեչ էլ դժգոհ չի դրանից։ Ֆիզիկական աշխատանքը տատիս տարերքն է եղել միշտ։ Ինձ համար, օրինակ, դժվար է պատկերացնել, թե մարդ ոնց կարող է էդքան հաճույքով ամբողջ օրը ֆիզիկական աշխատանք անել, էն էլ էդ տարիքին։ ( Read more... )

Ընտանեկան, Մարդիկ, Տատս, Հուշադարան, Կերպարներ

Leave a comment

Comments 5

iparika August 21 2010, 08:32:05 UTC
Տատիկիդ ծնունդը շնորհավո՜ր: :) Թող դեռ լիքը տարիներ էդքան առույգ ու առողջ լինի: :)

Էդ ֆիզիկական աշխատանքի շնորհիվ է, որ իր տարիքում դեռ ոտ ու ձեռքով է: :)
Իմ տատիկն էլ էր էդպես մինչև հիվանդանալը. հա շարժման, գործի մեջ էր: Ու ես էլ քեզ նման չէի հասկանում, թե կինը ոնց կարող է ամբողջ օրը էդպիսի հաճույքով ֆիզիկական աշխատանք կատարել:
Իսկ ինքն էլ ասում էր.
- Կնիկը պտի տանը մեջ շփշփա:
Էդ «շփշփալ» բառը մինչև հիմա մնացել է իմ ու քուրիկիս բառապաշարում: :))

Reply

deghin August 21 2010, 14:58:36 UTC
Շնորհակալ եմ։ :)

Reply


ljinlj February 5 2013, 12:12:10 UTC
նման ավագ ունենալու երանությունը նրանում է որ տեսնում ես ինչպես է պետք ծերանալ... մի համալսարան է որ կամ ունես կամ չունես :-) բայց եթե տատիկիդ է ամիս նստեցնեիր մեր կոմպյուտերների առաջ հաստատ կասեր թե մարդկությունը շփշփալով դեպի ուր է գնում:-)))

Reply

deghin February 5 2013, 13:01:19 UTC
:)))
Ինչ հավես ա, որ հին գրառումներիցս էլ եք կարդում։ :)))

Reply


ljinlj February 5 2013, 14:32:55 UTC
բա ինչ հավեսա որ անմիջապես պատասխան ես ստանում գրածիդ :-) չնայած ես հեչ օպերատիվ չեմ կարողանում լինել ինձանից անկախ պատճառներով ու երբեմն միտքդ եկածն ու չգրվածը սկսում է խեղդել քանի որ ձեռքերդ ֆիզիկապես չեն հասնում ստեղնաշարին:-(...

Reply


Leave a comment

Up