Leave a comment

Comments 27

d_grig June 23 2010, 13:06:26 UTC
1. Առաջին հերթին - սաբջեքթը բացեց (սիրածս խոսքերից ա):
2. Երբեմն ինձ թվում ա, որ էս երկրում պետական մարմիններում պետք ա մտցնել բանակային կամ գողական բազարի օրենքներ, տիպա "ստի սենցը-նենցը էն բաներից անեմ թե դու խաբար չէիր ...":
Սպանեցին արդեն իրանց «կռուտիտ» լինելով գործ անելու փոխարեն:

Reply


pljwus miliwn khlurd June 23 2010, 13:11:33 UTC
Ես էլ եմ ասում ։Ճ Երեկ համենայն դեպս մի հատ բացեցի ուսուցչի ձեռնարկը, մեկ էլ աչքս ընկավ` «Avez-zous bien compris?»

Սիմվոլիկ է, սակայն ։Ճ

Reply

Re: pljwus miliwn dabavog June 23 2010, 13:13:20 UTC
Zous չէ, Vouz

Reply

Re: pljwus miliwn khlurd June 23 2010, 13:14:03 UTC
Ես չեմ ասում, այնտեղ էր գրված. հենց դա է սիմվոլիկը։

Reply

(The comment has been removed)


(The comment has been removed)

dabavog June 23 2010, 13:22:55 UTC
այ ըտեղ համաձայն չեմ
Լեզվի Օրենքը կողչված է ապահովել Սահմանադրական սկզբունքները

Մնացած ամենինչը պիտի արվի Օրենքի շրջանակներում
Ես հավեսով չէի հետաքրքրվի օրենքով, եթե չտեսնեի որ իմ ու իմ երեխաների ապագային է կպնում

Օրենքը երաշխավորում է Հայոց Լեզվի գոյությունը, իսկ դասագիրքը կարող է անընդհատ փոխվել այդ օրենքի սահմաններում

Reply

khlurd June 23 2010, 13:27:34 UTC
Մի աբսուրդ էլ. Ասել է` քվեարկեք առաջին ընթերցմամբ, իսկ մինչև երկրորդը ինձ ներկայացրեք, թե ԻՆՉՊԵՍ ԻՐԱԿԱՆԱՑՆԵՄ ՕՏԱՐԱԼԵԶՈՒ ԴՊՐՈՑՆԵՐԻ ծրագիրը` առանց օրենքին դիպչելու։

Ես փաստորեն երկու անգամ կարդալով չէի հասկացել։
Այսինքն` մեկ է` օտարալեզու դպրոցներ լինելու են։ Ի զարգացում Հայաստանի և ի հեճուկս օտար լեզուների։
Մնում է` ընդդիմադիր կոլեգաները հավատան, որ այս քվեարկությունից հետո ՄՏԱԾԵԼՈՎ ու ԽՈՍԵԼՈՎ բան կփոխվի։

Reply

(The comment has been removed)


Զգացվում է, թե ինչքան եմ կատաղած՞՞՞ khlurd June 23 2010, 13:29:10 UTC
Հ.Գ.-Նարեկ Սարգսյանը հասարակական քննարկումների մասին արդեն խոսել է։ Էլ ինչ աբսուրդ՞՞՞

Reply

Re: Զգացվում է, թե ինչքան եմ կատաղած՞՞՞ dabavog June 23 2010, 13:31:45 UTC
Դե ինչքան ապաշնորհ ու թերի մասնագետ՝ այդքան շատ կարիք ունի հանրային կարծիքի

Reply

(The comment has been removed)

Re: Զգացվում է, թե ինչքան եմ կատաղած՞՞՞ dabavog June 23 2010, 13:44:50 UTC
Բացարձակ
Բայց դա դարցնում են զենք՝ հենց հանրության դեմ
Կրկնում եմ. դու կուզեիր, որ շինարարական նորմերը քննարկվեին՞
Ես՝ չէ, որուհետեւ հանրությունը թույլ կտար, որ 20 հարկանի շենքերում 20 սմ հաստության սյուներ օգտագործվեին, որ էժան լինի

Reply


կարելի՟ ա մի քիչ շատ խոսամ կամ ես կոնսպիրոլոգ չեմ ditaket June 23 2010, 17:22:47 UTC
կինո Մոսկվան, դպրոցներն ու Ուսանողական այգին... 3 հատ case, որտեղ «պատասխանող» կողմի փաստարկները աբսուրդի թատրոն են հիշեցնում: Կարծես ինչ-որ անհայտ ուղեղ ծանր ու թեթև ա արել պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներն ու ընտրել առավելագույնս անտրամաբանականներն ու «տարաշխարհիկները»: Ու սկսում ա թվալ, որ դրանց հիմնական թիրախն ու նպատակը ոչ թե նոր տարածքը, Ռուբեն Վարդանյանի մի քանի միլիոնները կամ հերթական «երկակի նշանակության» օբյեկտներն են, այլ ժողովրդի առողջ դատելու բնածին ունակությունն ու բանականությունը: Հոգեբուժությանը ծանոթ չեմ, բայց սա կարող ա կոչվել «կոլեկտիվ շիզոֆրենիայի հարկադրում»: Ի վերջո, երբ նման ինֆորմացիոն վիրուսներով մաշեցնում ես հասարակության` իրականության համարժեք ընկալումը, տիրոջից զրկված մարմինը վերահսկողության խնդիրներ չի առաջացնում:

հ.գ. սկսել ա թվալ, որ մեր «շեֆերն» իրականում քողարկված մարսեցիներ են, ու ամեն ինչ անում են երկիրն ու ժողովուրդը վերջնականապես մարսելու համար...

Reply

Re: կարելի՟ ա մի քիչ շատ խոսամ կամ ես կոնսպիրոլոգ չեմ dabavog June 23 2010, 17:27:46 UTC
գիտես, վայ թե շատ հեռու չես իրականությունից

Ես սիրում եմ հավեսով վիճել, առաջ ընկերներով, ասենք, ճարտարապետությունից էնքան էինք վիճում, վերջում գոռում էինք իրար վրա, տաքանում, կարմրում
ու հաճախ մնում էինք ամենքս իր կարծիքին

բայց կարեւորը՝ որ դեմդ մարդ էր, լսում էր, իրանը ասում
հիմա ոնց-որ խելառի տեղ դնեն, մեկ-մեկ ոնց-որ խեղդվեմ էս վիճակից

Reply

Re: կարելի՟ ա մի քիչ շատ խոսամ կամ ես կոնսպիրոլոգ չեմ noni_no June 23 2010, 18:21:22 UTC
+ արդեն Մինասի որմնանկարները

Reply

Re: կարելի՟ ա մի քիչ շատ խոսամ կամ ես կոնսպիրոլոգ չեմ dabavog June 23 2010, 18:37:57 UTC
հա, մոռացել էի

Reply


Leave a comment

Up