կարելի՟ ա մի քիչ շատ խոսամ կամ ես կոնսպիրոլոգ չեմditaketJune 23 2010, 17:22:47 UTC
կինո Մոսկվան, դպրոցներն ու Ուսանողական այգին... 3 հատ case, որտեղ «պատասխանող» կողմի փաստարկները աբսուրդի թատրոն են հիշեցնում: Կարծես ինչ-որ անհայտ ուղեղ ծանր ու թեթև ա արել պաշտպանության բոլոր հնարավոր միջոցներն ու ընտրել առավելագույնս անտրամաբանականներն ու «տարաշխարհիկները»: Ու սկսում ա թվալ, որ դրանց հիմնական թիրախն ու նպատակը ոչ թե նոր տարածքը, Ռուբեն Վարդանյանի մի քանի միլիոնները կամ հերթական «երկակի նշանակության» օբյեկտներն են, այլ ժողովրդի առողջ դատելու բնածին ունակությունն ու բանականությունը: Հոգեբուժությանը ծանոթ չեմ, բայց սա կարող ա կոչվել «կոլեկտիվ շիզոֆրենիայի հարկադրում»: Ի վերջո, երբ նման ինֆորմացիոն վիրուսներով մաշեցնում ես հասարակության` իրականության համարժեք ընկալումը, տիրոջից զրկված մարմինը վերահսկողության խնդիրներ չի առաջացնում:
հ.գ. սկսել ա թվալ, որ մեր «շեֆերն» իրականում քողարկված մարսեցիներ են, ու ամեն ինչ անում են երկիրն ու ժողովուրդը վերջնականապես մարսելու համար...
Re: կարելի՟ ա մի քիչ շատ խոսամ կամ ես կոնսպիրոլոգ չեմdabavogJune 23 2010, 17:27:46 UTC
գիտես, վայ թե շատ հեռու չես իրականությունից
Ես սիրում եմ հավեսով վիճել, առաջ ընկերներով, ասենք, ճարտարապետությունից էնքան էինք վիճում, վերջում գոռում էինք իրար վրա, տաքանում, կարմրում ու հաճախ մնում էինք ամենքս իր կարծիքին
բայց կարեւորը՝ որ դեմդ մարդ էր, լսում էր, իրանը ասում հիմա ոնց-որ խելառի տեղ դնեն, մեկ-մեկ ոնց-որ խեղդվեմ էս վիճակից
հ.գ. սկսել ա թվալ, որ մեր «շեֆերն» իրականում քողարկված մարսեցիներ են, ու ամեն ինչ անում են երկիրն ու ժողովուրդը վերջնականապես մարսելու համար...
Reply
Ես սիրում եմ հավեսով վիճել, առաջ ընկերներով, ասենք, ճարտարապետությունից էնքան էինք վիճում, վերջում գոռում էինք իրար վրա, տաքանում, կարմրում
ու հաճախ մնում էինք ամենքս իր կարծիքին
բայց կարեւորը՝ որ դեմդ մարդ էր, լսում էր, իրանը ասում
հիմա ոնց-որ խելառի տեղ դնեն, մեկ-մեկ ոնց-որ խեղդվեմ էս վիճակից
Reply
Reply
Reply
Reply
Reply
մեկ էլ Արբունը
Reply
Leave a comment