Небольшое подведение итогов любительского конкурса "Переводим Бродского"

Jun 12, 2010 23:43

Ниоткуда с любовью, надцатого мартобря,
дорогой, уважаемый, милая, но неважно
даже кто, ибо черт лица, говоря
откровенно, не вспомнить, уже не ваш, но
и ничей верный друг вас приветствует с одного
из пяти континентов, держащегося на ковбоях;
я любил тебя больше, чем ангелов и самого,
и поэтому дальше теперь от тебя, чем от них обоих;
поздно ночью, в уснувшей долине, на самом дне,
в городке, занесенном снегом по ручку двери,
извиваясь ночью на простыне --
как не сказано ниже по крайней мере --
я взбиваю подушку мычащим "ты"
за морями, которым конца и края,
в темноте всем телом твои черты,
как безумное зеркало повторяя.

Иосиф Бродский
(1976)

http://dabavog.livejournal.com/367222.html



Դե ինչ
Կարդացի բոլոր թարգմանությունները
Շատ գոհ եմ եւ ուրախ
Նախթահարեցինք թե չէ՝ չգիտեմ, երեւի տեղ-տեղ հեղինակները բավականին մոտեցան եւ շատ հետաքրքիր տողեր ծնվեցին, ինձ դժվար է որոշել, քանի որ բանահյուսությունից գլուխ չեմ հանում եւ դատում եմ զուտ առաջի /կամ էլ մյուս եւ մյուս/ տպավորությունով, զգացմունքային եւ առանց վերլուծություններ անելու

Իհարկե՝ խնդիրը շատ բարդ էր, անձամբ ես ուժ ու եռանդ չգտա թարգմանությունս ավարտելու համար

Էս ա մի փոքր հատված

dabavog

Ի սրտե ոչտեղից, տասնինչին մարտիսի
Թանկագին մեծարգո սիրելի, էական չի սակայն
Նույնիսկ ով, ասելով անկեղծ քանզի
Դեմքն անգամ արդեն չես հիշի, ուրիշի, այն
Էլ ոչմեկի ընկերն հավատարիմ....

...Նույնիսկ մի թարգմանություն ունեցանք՝ անգլերեն

aid_a

With love out of nowhere on someteenth of Marchober,
With respect, my dear and sweet on evening Friday,
Not remembering your lovely face moreover
Saying as not anymore of yours or anybody
Others friend that sends his greetings out
Of one among five continents, with cowboy anthem;
I can love you more than angels and the God,
That’s the reason I am far away from you, not them;
Twilight of the sleeping dale right at the bottom
In the village kindly covered by snow,
Twisting moonlight on your cushion of late autumn,
Not as mentioned just right down below,
Shaking up my pillow, mumbling your name
Over never-ending boundless seas
In the dark your body playing games
Where I only dare reflecting these.

Joseph Brodsky
(1976)

Հիմա կարդացեք բոլորը, վերջում կասեմ, թե ես որը հավանեցի

1. bussigda

Մարտի իքսին եսիմ որտուց սիրով
Թանկագին, հարգելի, ջիգյար-
Էական չի կոնկրետ, որտև
Մեկա, ճիշտն ացած,
Մռութդ էլ եմ արդեն մոռացել։
Ոչ քո взаимный френдն եմ,ոչ էլ ուրիշի,
Բայց բարևում եմ քեզ Եվրոպա,Ասիա,Ամերիկա - դրանցից մեկից.
Ուշքս գնում եր քո համար`
Էլ ի՞նչ հրեշտակ, ի՞նչ Աստված
Արդյոք այդ պատճառո՞վ ինձ отставка տվեցիր,
Որ ընկնեմ սենց փողոցները էս ցուրտ ու բուքով տարած քաղաքում...
Բարձս քրքրել եմ Դ՜ՈՒ հառաչելով,
Քունս կորցրել եմ, միշտ քեզ եմ հիշում, ա՛յ редиска!
Մթում պատկերդ ա գալիս, հաելու պես կրկնելով
"Жанна Фириска! Жанна Фириска!"

2. tigrangalstyan

Սիրով չտեղից, եսիմ որ ամսաթվին,
Սիրելի, հարգելի, կամ թե թանկագին,
Էական չէ, անկեղծ, քանզի տակավին,
Դիմագծերն էլ նույնիսկ չեմ հիշում կարգին,
Ոչ Ձեր, բայցև ոչ ոքի ընկերն է համատարիմ
Ողջունում մայրցամաքից հանձնված կովբոյներին.
Քեզ սիրում էի ավել, քան հրեշտակներին,
Քան զինքն, ու այդ պատճառով այս պահին
Հեռու եմ քեզնից նրանցից ավելի,

Ու ուշ գիշերով` նիրհող ձորերում,
Օվկիանի խորքում, ձնապատ քաղաքում,
Խենթ թավալ տալով գիշերն անկողնում,
Այն կերպ, որ չի ասվի գալիք տողերում,
Դոփում եմ մռնչյունով “դու” բառն առ բարձն իմ,
Անեզր, անվերջ ծովերից անդին,
Ու իրանիդ գծերն իմ մարմնով մթին
Գիժ հայելու պես պատկերում կրկին...

Հովսեփ Ծանծաղտյանց
(1976)

3. wonderaround

անտարբերության անապատում անկապ անցնող օր
babe, suse, nena, лапочка, կիանք,
դեմքդ անհետ կորցրել եմ
անտեր, անտուն աշխարհի չոբան չոլերում

սիրում էի քեզ աստծուց ավել
ատոմ եմ քեզ սատանուց բեթար
ձյունը, ձմեռը,
չոր անկողինում ոլորվում եմ
գիշերը, քաղաքը,

մեզ բաժանող անծայրածիր անապատում
շրթունքերս այրվում են մարմնիտ կրակից
հառաչանքի պես կանչում եմ «ԴՈՒ»
մթության մեջ դատարկությունը գրկում

4. yuliaantonian

Չգիտեմ որտեղից, մարտեմբեր, թիվը նույն է
Սիրելի…, հարգելի…, ջան -ջիգյար, ախր, ինչ կարևոր է
Ով եմ ես, ով եք դուք, միևնույն է
Ձերը չեմ, դեմքն էլ չեմ հիշում, լավ, ինչ որ է
Ոչ ոքի ընկերն է Ձեզ ողջունում մայրցամաքից
Որ ուրիշ հինգի թվում կովբոյներ են պահել
Ես սիրել եմ քեզ հրեշտակներից և Նրանից էլ ավել
Բայց և հեռացել եմ ես հենց քեզանից
Ուշ գիշեր է, քնկոտ մի ձորի անդունդում
Քաղաքում, որ թաղված է ձյան տակ ու կորած
Ճմրթված սավանով ես “դու” բառն եմ գծում
Անկողնում տենդագին գալարված
Եվ անծիր-անհատակ ծովերի ետևում
Իմ մարմինը դառնում է այն խենթ հայելին
Որ քո դեմքն է մթում անընդմեջ վերստեղծում:

5. cartesius

Ոչ մի տեղ սիրով, տասնմեկերորդ martobrya,
սիրելի, սիրելի, սիրելի, բայց դա կարեւոր չէ
նույնիսկ նրանց, ովքեր, քանի որ դեմքի առանձնահատկությունները, թող
անկեղծ ասած, չեմ հիշում, չեք, բայց
եւ ոչ ոք ճշմարիտ ընկեր եք ողջունեց հետ
հինգ մայրցամաքներում, պահում է cowboys;
Ես սիրում ձեզ ավելի քան հրեշտակներ, եւ ինքը,
եւ այլն: Այժմ ձեզանից, քան նրանց երկու;
ի ուշ երեկոյան, քնած ձորը, հենց ներքեւից,
քաղաքում, ձյան-անդրադարձել է դռան բռնակի,
writhing վրա սավան, գիշերը -
ինչպես է, որ ցածր, առնվազն -
Ես վատ սովորած դեր է բարձ lowing «Դուք»
դուրս ծովերով, որն ավարտվում է,
Մթության մեջ ամբողջ ձեր հատկանիշներից,
ինչպես crazy հայելու կրկնելով.

6. aramazd - ի եղբայր Մհեր Մանուկյան

Ոչմիտեղից` սիրով, մարտեմբերի այսինչ օրը,
թանկագին, հարգելի, սիրելի, բայց անկարևոր է
նույնիսկ` ով, քանզի դիմագծերը ձեր, անկեղծորեն
ասած, չեմ հիշում, արդեն ո´չ ձեր, ո´չ էլ որևէ
մեկի հավատարիմ ընկերը ձեզ ողջունում է հինգ
մայրացամաքներից մեկից, որ կովբոյների վրա հենվում է.
ես քեզ սիրում էի ավելի, քան հրեշտակներին և ինձ
ուստի այդ երկուսից էլ առավել` քեզնից հեռու եմ.
ուշ գիշերով, քնած հովտում, ցածրից էլ ցածր,
մի ավանում, մինչև դռան բռնակը ձյունածածկ
գալարվելով գիշերը սավանին --
ինչպես ստորև ասված չէ առնվազն -
ես տանջում եմ բարձը` մնչացող «դու»-ով
ծովերից անդին, որ անափ, անպարագիծ են,
մթության մեջ ողջ մարմնով քո ուրվագիծը
խելագար հայելու նման կրկնելով:

7. silentium_x

Ոչ մի տեղից` սիրով, որերոդ մարտաբերին,
սիրելիս, հարգելիս, նազելիս, բայց կարևոր չէ այն,
թե ով, քանզի դիմագծերս, ասած
ազնվորեն, չեք հիշի. ոչ ձեր այլևս, սակայն
և ոչ մեկի հավատարիմ ընկեր` ձեզ բարևող
կովբոյներով կանգուն` հինգ մայրցամաքներից մեկից.
սիրում եմ քեզ հրեշտակներից ու Ամենայից ավելին,
ոստի հեռու եմ քեզանից ավելի, քան նրանցից երկուսից.
ննջած հովտում, ուշ գիշերին, ամենահատակին,
մինչ բռնակները ձնով ծածկված քաղաքում,
գիշերը, սավանի վրա գալարվելով,
համենայնդեպս, ինչպես ասված չէ ներքևում,
«դու» բառաչող բարձը հարում`
անեզր ծովերից այնկողմ,
ամբողջ մարմնով դիմագծերը քո, խավարում`
խենթ հայլու պես կրկնելով…

8. robbt

Այլուրից սիրով, մարտբերի իններին,
Թանկագինս, հարգելիս, սիրելիս, բայց դա կարևոր չէ,
Քանզի-վասնզի, անկեղծ ասած, դիմագծերը չեմ էլ հիշում,
Արդեն ոչ ձեր, սակայն և ոչ մեկ ուրիշի հավատարիմ ընկերը ողջունում է ձեզ
Կովբոյների հայրենիք հինգ մայրցամաքներից մեկի վրայից,
Ես սիրել եմ քեզ հրեշտակներից ու հենց նրանից ավելի
Եվ այդ պատճառով այսօր քեզանից ավելի հեռու եմ, քան նրանց երկուսից էլ,
Ուշ գիշեր, նիրհող հովտում, գետի հատակում,
Մինչ դռան բռնակ ձյան մեջ թաղված փոքր քաղաքում,
Սավանի վրա գալարվելով --
Ինչպես չի ասվի ստորև համենայնդեպս --
Ես բարձն եմ հարում բառաչող "դու"-յով
Ծայր ու սահման չունեցող ծովերից անդին,
Մթության մեջ քո դիմագծերն իմ ամբողջ մարմնով,
Խենթ հայելու պես արտացոլելով

9. kogovit

Ոչ մի տեղից՝ սիրով, տասնքանիսին մարտեմբերի,
թանկագինս, հարգելիս, լավիկս, եւ նույնիսկ,
ճիշտն ասեմ՝ կարեւոր էլ չի թե ով, քանզի
դեմքդ չեմ հիշի. ընկերն այս հավատարիմ՝
արդեն ոչ քո եւ ոչ ոքի, ողջունում է քեզ հինգ
մայրցամաքներից մեկից, որ ուսերին է կովարածների,
սիրում էի քեզ առավել, քան հրեշտակաց ու ինքս ինձ,
եւ ահավասիկ հեռու եմ քեզանից, քան այդ երկուսից,
ուշ գիշերով, հովտում ննջող, խոր հատակում,
դռան կոթով ձնածածկ այդ քաղաքում,
գալարվելով գիշերային սավանում -
առնվազն չասված ինչպես ներքեւում -
ծեծում եմ ես բարձը՝ "դու" բառաչողներին
ծովերից անդին, անվերջ ու անծայրածիր՝
մթության մեջ դիմագծերդ ողջ մարմնով
ինչպես հայելի մի խենթ կրկնելով:

10. aljbucit

Ոչտեղից սիրով, տասնինչին մարտեմբերի,
թանկագին, հարգելի, քնքուշս, բայց ով, թերեւս
կարեւոր չէ նույնիսկ, որովհետեւ դիմագծերի
չի հիշվում մեծ մասը, ճիշտն ասած, ոչ ձերը այլեւս
բայց ոչ ոքի ընկերը հավատարիմ ողջունում է ձեզ
հինգերորդ կովբոյներով պահված մայրցամաքից:
Ավելի շատ, քան ինձ ու հրեշտակներին ես սիրել եմ քեզ,
այդ պատճառով ավելի հեռու ես դու հիմա ինձնից:
Քնած ձորի հատակում ուշ գիշերով, մինչեւ
դռան կոթը ձյունածածկ փոքր քաղաքում,
ոլորվելով գիշերը անկողնում ՝ ինպես ստորեւ
համենայնդեպս չի նկարագրվում ՝
բարձը բառաչող «դու»-ով եմ հարում,
ծովերից այն կողմ՝ անվերջ ու անսահման,
ամբողջ իմ մարմնով գծերդ մթում
կրկնում եմ խենթացած հայելու նման:

11. khlurd

Ոչմիորտեղից` սիրով, մարտեմբերի քանիին-սին
Հարգելի, Թանկագին, Սիրելի, կարևոր չէ սակայն
նույնիսկ` Ով, քանզի գծերը դիմա, հիմա
անկեղծ, չի հիշվում. արդեն ոչ ձեր, բայցև
ոչմեկի հավատարիմ ընկերը ողջունում է ձեզ այն մեկից
հինգ աշխարհամասերի, որ հենված է կովբոյներին…
Սիրում էի քեզ ավելի, քան զինքն ու հրեշտակներին,
Ու դրանից է, որ քեզնից, քան այդ երկուսից, հեռու եմ հիմա.
Ուշ գիշերվան, քնած հովտում, հատակում ամենա,
Քաղաքում, ծածկված ձնով մինչ բռնակը դռան,
Ծալծլվելով ինքս սավանին գիշերվա,
այնպես, էլ չասած ցածր, ծայրահեղ սահմանի`
ես թակում եմ բարձը` բառաչելով «Դու»
ծովերից այն կողմ, որ չունեն ծայր ու վերջ,
մթնում քո գծերը մարմնովս ամբողջ,
կրկնելով իբրև խելահեղ հայելի։

12. ovanitas

Չգիտեմ որտեղից, սիրով, եսիմ երբ
Սիրելի, հարգելի, թանկագին՝
Կապ չունի նույնիսկ ով,
Քանի որ, դեմքդ, անկեղծ, չեմ հիշում ես արդեն,
Եվ արդեն ոչ «անկեղծ քո»,
Բայց ոչ էլ՝ ուրիշի
Վեսթերնի մայրցամաքից այս հինգերորդ գրում եմ՝
Սիրել եմ քեզ ավելի
Քան հրեշտակներին երկնավոր, և նույնիսկ Իրեն
Ու հեռու եմ քեզանից՝ իրենցից ավելի
Գիշեր է, քնած են բոլորը, իսկ ես...
Ես հատակին եմ հասել
Քաղաքում, ուր ձյունը դռան բռնակն է մինչև
Անկողնում ջղաձիգ ես բարձն եմ սեղմում
Որ խավարի մեջ, խելառ հայելու պես
Ուրվագիծն է պատճենում քո
Որ ծովերից անծայր անդին ես

13. haykuhi

Ոչ մի տեղից սիրով, այսինչ օրը Մարտեմբերյան,
Թանկագին, հարգաժան , թե ո՜վ, սիրելիս` սա չէ էական,
Եթե անկեղծ… գրողը տանի, դիմագծերդ են մոռացված,
Արդեն ո՛չ Ձեր, ո՛չ էլ ուրիշի հավատարիմ ընկերը
Ողջունում է ձեզ այն հինգ մարյրցամաքներից
Որ կովբոյների վրա է հաստատված.
Քեզ սիրել եմ ավելի, քան հրեշտակներին, առավել ինձնից,
Այս է պատճառը, որ քան այն երկուսից, քեզնից եմ հեռացած.
Խոր գիշերում, ննջած հովտի, ամենա հատակին,
Մինչ դռան բռնատեղը ձնով ծածկված ավանում
Գալարվելով գիշերվա սավանին,
Ինչպես ստորև չասված, համենայնդեպս, խոսքերում
Ես բարձն եմ զանգում «դու» հառաչելով,
Անվախճան ու անեզերք ծովերից անդին,
Խավարի մեջ ուրվագիծդ ամբողջ մարմնով,
Կրկնակում եմ ինչպես խելազուրկ հայելի(ն):

14. tsovi_sofi

Մի անհայտ ավանից... Մեծ սիրով... Ամիս, Թիվ... ականին
Սիրելի՛... Հարգելի՛... Իմ քնքու՜շ... թեեւ
ոչ կարեւոր է թե ով, քանզի չեմ էլ հիշի
դեմքն անգամ, ինչ մեղքս թաքցնեմ,
արդեն ոչ Ձեր եւ ոչ էլ մեկի լավ ընկերը ողջունում է Ձեզ
արեւի լույս տեսնող աշխարհի չորս կողմից։
Ես սիրում էի քեզ ավելին, քան երկինքն ու հոգիս,
Իսկ հիմա ես հեռու եմ քեզնից ավելին, քան՝ ինձնից ու երկնից:
Խոր գիշեր, ննջող տափաստան, շատ հեռվում,
ավանում, ուր ձմեռն էր դռները կողպել,
ողջ գիշեր սավանին թավալվում ՝
ինչն այստեղ իհարկե Ձեզ չեմ էլ գրել,
ես իմ բարձն եմ տանջում, մռնչում եմ «Դու՜ք», «Դու՜»,
անսահման ու անեզր ծովերից էլ այն կողմ,
սենյակի խավարում` նման խենթ հայելու
ողջ մարմնով կրկնելով ուրվագիծը Ձե՛ր..., Քո՛։

15. nanuk_manuk

Մի օրը որ
Այնտեղ էր, թվականը արդեն
Օրացույցի մեջ ջնջվել է
Կիսատ ծիծաղին իմ ու քո
Սպասված հարցին մեղք
Ծառից ընկած տերևին որ
Սահեց
Ոտքերիս մոտ խոնարհվեց
Ոնց որ վիզը քո
Ասած պիտի լինեի որ
-Արի մատներդ բռնեմ
Բայց
Դե արդեն այդ աղջիկը չէի լինի ես
Ու քո մազերը ականջիդ տակից
Չէին սահի ցած
Թափվածդ արցունքիդ հետ
Օրացույցի թերթիկի հետ
Այսօրվա
Այստեղի
Բառերի հետ

16. kevork

Մարտեմբերի տասնմիօր, սիրով ոչ մի տեղից,
թանկագին, հարգելի, սիրելի, կարևոր չէ, թե ով.
դիմագիծը, քանզի, չի հիշվի, ճիշտն ասած,
նվիրված ու արդեն ոչ ձեր, ոչ նրա
ընկերն է ողջունում ձեզ մեկից այն հինգ
մայրցամաքներից, որ կովբոյն է պահում;
Նրանից ու հրեշտակներից անգամներ ավել
ես քեզ էի սիրում, ու հիմա քեզնից ավելի եմ հեռու,
քան հրեշտակներից ու նույնիսկ Նրանից:
Ուշ գիշերով, մրափող ձորի անհուն հատակին,
ձյան մեջ կիսով չափ թաղված դռներով փոքրիկ քաղաքում`
անհանգիստ պառկած ճերմակ անկողնում -
համենայն դեպս դեռ չասված ձևով -
Ես հարում եմ բարձը` “դու” մրմնջալով,
ծովերից այն կողմ, անծայր ու անվերջ`
մթության մեջ ամբողջ մարմնով քո պատկերը
խենթ հայելու պես արտատպելով:

17. noni_no

Մարտեմբեր ամսվա չգիտեմ-որ-օրը՝
այլևս ոչ ձեր ու էլ ոչ մեկի հավատարիմ ընկերոջ կողմից,
թանկագի՛ն, սիրելի՛, հարազա՛տ ընկեր կամ ընկերուհի, կարևոր չէ՝ ով,
քանի որ դիմագծերն անգամ մոռացվել են մեր…
աշխարհի հինգ մայրցամաքներից մեկից,
որ կովբոյներն են պահում իրենց ուսերին…
բռնի՛ր սիրով լեցուն ողջույնները իմ, որ
սիրել է քեզ ավելի, քան հրեշտակներին և անգամ Նրան,
այդ իսկ պատճառով հեռու է այսօր քեզնից ավելի,
քան նրանց բոլորից…
գիշերվա կեսին քնած հովտի մեջ ապրող քաղաքի ամենախորքում՝
քշված ձների մեջ կորած դռան հետևում,
գալարվելով գիշերով սավանների մեջ (անասելի տվայտանքներում)
անծայրածիր ծովերից այսկողմ
տրորում եմ բարձը՝ մռնչալով «դու» ու մարմնիս ամեն բջիջի միջով
կրկնում դիմագծերդ
մթության մեջ՝ ինչպես խելահեղ հայելում …

Ուրեմն,
Առաջինը՝ իմ կարծիքը հեչ կարեւոր չի, շատ սուբյեկտիվ, սիրողական եւ չհիմնավորված, հանկարծ չնեղանաք
Ինձ շատ հոգեհարազատ էր robbt-ի տարբերակը, չգիտեմ ինչու՝ երեւի ամենանամակն էր, չգիտեմ, մտքիս մեջ արտասանեցի Բրոդսկուն հիշեցի, լավ էր
Դուրս եկավ շատ tigrangalstyan-ի եւ khlurd-ի տարբերակները, չնայած շատ տարբեր են ներքին լարման աստիճանով եւ ուղվածությունով, տեսնես ինչու՞ ինձ նման թվացին
aljbucit-ինը երեւի ամենա ճշգրիտն էր եւ ամենաբարդ ուղղիով արվածը, բրավո

Հատուկ շնորհակալություն nanuk_manuk-ին ու tsovi_sofi-ին, որ այդքան ազատ են մտածում, զիլ էր

Մնացածն էլ կարդացել եմ հատիկ-հատիկ, բոլորի մեջ գտել եմ ինձ շատ ուրախացնող ու գտած բաներ, բայց ներողություն եմ խնդրում չմեկնաբանելու համար. Ուղղակի չեմ հասցնում

Բայց շատ եմ խնդրում. Եթե ունեք ասելու բան, լավ կլինի եւ ողջունելի

Հաաա, իսկ պրիզը... Իմ մրցանակը կստանա robbtը
Էս երկու օրը կկապնվենք՝ կասեմ ոնց ու ինչ


стихи, перевод

Previous post Next post
Up