Պատմություն նման բառերի մասին

Oct 04, 2010 11:58

Մի հատ ընկեր ունեինք` հիմիկվա համար հայերենի սովորական իմացությամբ: Նստած էինք ինչ-որ մեկի ծնունդին` խորոված, քյաբաբ, ալկոհոլային ըմպելիքներ: Մեկ էլ սա կանգնեց, ասեց` "Եկեք կենակցենք!": Ի նկատի ուներ` "եկեք կենաց ասենք` խմենք": Հետո երկար ժամանակ չէր կարում հասկանար ինչի վրա ենք տրաքել:

Իսկ Րաֆֆու "Խաչագողի հիշատակարանում" կա սենց մի հատ ( Read more... )

հայոց լեզու, fun

Leave a comment

Comments 5

nrbakert_tashuk October 4 2010, 07:35:21 UTC
Աղայանի բացատրական բառարանով «կենակցել» բառի 1 իմաստն է «միասին կյանք անցկացնել,միասին ապրել» և նոր միայն արդեն 2.Ամուսնական կյանքով ապրել, և 3. Սեռական հարաբերութուն ունենալ: Այսինքն մենք փաստորեն այս բառը հիմնականում ճանաչում և օգտագործում ենք իր 2 և 3 իմաստներով... համ էլ շնորհակալություն, հետաքրքիր էր- բառի հին/նոր իմաստի առումով ....:) բարի շաբաթ բոլորիս:)

Reply

art_yeg October 4 2010, 07:47:46 UTC
Դե ես ենթադրեցի, որ Րաֆֆին ոչ մի ընենց բան ի նկատի չուներ, ուղակի հիմա որ կարդում ես ծիծաղելի ա ստացվում :Ճ
Եվ հա, ուրախ շաբաթ:Ճ

Reply

nrbakert_tashuk October 4 2010, 11:26:15 UTC
Հատկապես գազանների հետ հատվածը՝ այսօրվա պսիխոանալիզի պրիզմայի միջով նայելիս:)... Խե՜ղճ Րաֆֆի, թե կիմանար, որ սերունդներն իրեն զոոֆիլի ու դրուիդի «տեղ կդնեն»:))... Րաֆֆին ունիկալ կերպար է... նրա հոդվածներն ու նամակներն են շատ հետաքրքիր...

Reply


narjan October 4 2010, 09:06:35 UTC
այֆոն ունենայի՝ հետը կենակցեի

Reply

art_yeg October 4 2010, 11:07:01 UTC
իսկապես, ինչո՞վ այֆոնը ծառերից, ժայռերից և գազաններից վատ?? :Ճ

Reply


Leave a comment

Up