Պատմություն նման բառերի մասին

Oct 04, 2010 11:58

Մի հատ ընկեր ունեինք` հիմիկվա համար հայերենի սովորական իմացությամբ: Նստած էինք ինչ-որ մեկի ծնունդին` խորոված, քյաբաբ, ալկոհոլային ըմպելիքներ: Մեկ էլ սա կանգնեց, ասեց` "Եկեք կենակցենք!": Ի նկատի ուներ` "եկեք կենաց ասենք` խմենք": Հետո երկար ժամանակ չէր կարում հասկանար ինչի վրա ենք տրաքել:

Իսկ Րաֆֆու "Խաչագողի հիշատակարանում" կա սենց մի հատ նախադասություն.
"Ցերեկով անհետանում էի մերձակա անտառներում, թափառում էի մթին ծմակների մեջ, կենակցում էի ծառերի, ժայռերի և գազանների հետ և իմ վշտերը ցրում էի որսորդությամբ":

Վելիկիյ ի մագուչիյ առմյանսկիյ յազիկ 

հայոց լեզու, fun

Previous post Next post
Up