Վա՞նն էր սկզբում, թե՞ վանեցին (ց)

Oct 10, 2011 14:36

Երեկ վերջացրեցի Գուրգեն Մահարու "Այրվող այգեստանները": Ուղղակի ցնցված եմ, առասպելական գործ ա:

Երբեք, կյանքում հայատառ արձակից էդքան կայֆ չեմ ստացել: Մահարու ձեռի տակից ամեն բառ դառնում ա անգին գանձ, ոչ մի բառը (տառն էլ) հենց էնպես գրված չի:

Հումորի զգացումը (որը իդեալական համաչափությամբ համադրված ա ողբերգության հետ) ուղղակի շլացուցիչ ա: Ու էդ էն ( Read more... )

великие, մահարի, литература

Leave a comment

Comments 14

ողջույն վանեցի սկյուռիկից:) iza1976 October 10 2011, 09:49:51 UTC
Մահարու նամակներն եմ ման գալիս ցանցում, չկա..

Reply

Դե հըմի ասա` Վա՞նն էր առաջ, թե՞ վանեցին?? :Ճ art_yeg October 10 2011, 09:55:03 UTC
Ինքը ցանցում ընդհանրապես քչոտ ա, կուզեի, որ Այգեստանները լինեին` ահագին բան շեյրինգ կանեի:

Reply

Re: բարդ հարց տվեցիր:) iza1976 October 10 2011, 10:09:44 UTC
իսկապես քիչա...

Reply


khlurd October 10 2011, 11:23:10 UTC
Ինձ էլ է դուր գալիս։
Մի գրականագետ ասաց` Մահարին ինչ՞՞՞ ԱՅՐՎՈՂ այգեստաններ, ԾԱՂԿԱԾ փշալարեր... Բայց դե, դուրս գալիս է Ճ

Մարդկային թուլությունն է դուրս գալիս, որ մեկ է` չի խանգարում հերոսանալու։ Բաներ եմ բացահայտել դրանով։ Առաջ մտածում էի` հայերս տեղով հերոս ենք, ու միտեսակ չէր բռնում կենցաղայն կերպարին։

Հիմա հանգիստ եմ հերոսներիս համար, որ կլինեն հետո էլ։

Reply

art_yeg October 10 2011, 11:39:08 UTC
քստածի, հեսա գնամ Փշալարերը կարդամ:

Reply


noni_no October 10 2011, 12:39:54 UTC
էդ գիրքը բազում կողմերից պատասխանում է՝ "ինչի՞ եղավ էն, ինչ եղավ" հարցին:

իմ տպավորությունները գրքից:) http://noni-no.livejournal.com/390678.html

Reply

"ինչի՞ եղավ էն, ինչ եղավ" art_yeg October 10 2011, 12:48:31 UTC
թուրքերը, յեղափոխականները և ռուսները ամեն ինչ արեցին, որ վանեցին վանի զրկվի:

տպավորություններդ կիսում եմ, բացի էն մասից, որ գեղարվեստական առումով մի քիչ ցածր ես գնահատել` ըստ իս իդեալական, էպիկական պատմավեպ ա (հլը դեռ պիտի վերջին հրատարակությունից դուրս մնացած հատվածները կարդամ, որտեղ ինքնապաշտպանության տեսարաններ կան + Ջևդեթն ու մյուս թուրքերով հատվածներ):

Reply

Re: "ինչի՞ եղավ էն, ինչ եղավ" noni_no October 10 2011, 14:44:15 UTC
եսիմ, ոնց որ անտաշ քարեր իրար վրա շարած լինեին

գեղարվեստական առումով:)

Reply

Re: "ինչի՞ եղավ էն, ինչ եղավ" art_yeg October 10 2011, 17:25:07 UTC
Ընկալման խնդիր ա Ճ
Ի միջի այլոց, իմ մոտ տենց տպավորություն կար Ռանչպարների կանչից, բայց էնտեղ խնդիրը նրանում էր, որ Դաշտենցի մահից հետո կիսատ ձեռագրերը կցել են իրար:

Reply


http://www.cilicia.com/2006/08/blog-post_21.html aramazd November 1 2011, 12:54:49 UTC
ժամանակին գրել եմ էդ գրքի մասին.

«ես էլ եմ կարդում Այգեստանները։ Շոկի մեջ եմ էդ գրքից (երեւի արդեն խոսել ենք էս մասին, բայց չեմ հիշում...)։ Իսկ Արամ Մանուկյանի "բաբնիկության" ու դրա աղետալի հետեւանքնրի մասին ի՞նչ կասես...

Մեկ էլ մի բաան. ափսոսում եմ, որ հայի վանեցի տեսակը՝ գծուծ, խորամանկ, խելացի, "յեվրեյ", հարուստ... ուծվեց ու անհետացավ. էդ տեսակը մեզ շատ է պակասում...»

«Մահարու ազդեցությունն էնքան ցնցող էր, որ ես վերանայեցի իմ վերաբերմունքը եղեռնի շուրջ տեղի ունեցած բազում երեւույթների նկատմամբ, նույնիսկ էն, ինչ ես առաջ անվանում էի «ոչխարային մորթ»... ես էլ չէի սպասում, բայց էդ ներսի հայացքը (insider's view), էդ շաաաատ հոգատար հայացքը շատ համոզիչ է։ Մեր աչքերը բացող գիրք է, ուղղակի չեմ կարծում, թե շատերն այն կկարդան, կամ եթե կարդան, ճիշտ հետեւությունների կհանգեն։ »

Reply


aramazd November 1 2011, 12:57:08 UTC
«…քշի՛ր ավանա՛կդ, թողած կամուրջը՝ դու ստիպիր, որ անասունը հերոսաբար կտրի վարարած գետը… իսկ երբ պղտոր ջրերը տարել են էշն ու բեռը, դու բարձրացրու փափախդ, րոպեական լռությամբ հարգիր էշ-նահատակի հիշատակը, նրա մահը համարիր պատմական անհրաժեշտություն եւ ապահով՝ կամուրջն անցիր…»։

Գուրգեն Մահարի
«Այրվող այգեստաններ»

Reply

art_yeg November 1 2011, 15:22:02 UTC
էշ-նահատակ եզրը շատ, շատ դիպուկն էր, ու վաբչե, շատ բաների մասին լրիվ ուրիշ պատկերացում ա ստեղծվում:
իսկ վանեցու տիպը` հա, շատ ափսոս, որ տենց գնաց կորավ:

Reply

aramazd February 20 2012, 05:45:05 UTC
+1

Reply


Leave a comment

Up