Եթե բոլորը գնան, տոմս առնեն ու նայեն էս կինոն, շատ շուտով մեր մոտ կսկսեն էլի լավ կինոներ նկարել: Մի քիչ առաջ նայեցի կինո "Նաիրիում" (առաջին անգամ էն
փակումներից հետո) ու անսպասելիորեն հավանեցի (նաև շատ դուրս եկավ, որ նորմալ երկրների նման էկրան բարձրացնելուց առաջ press screening են կազմակերպել մարդիկ մեդիայի ու բլոգոլորտի համար):
"Եթե բոլորը"-ն իհարկե իդեալական չէր, բայց պինդ նկարած կինո էր:
Սցենարը. Պատմությունը հորինել էր Միքայել Պողոսյանը, հետո մշակել ուրիշի հետ: Գլխավոր հերոսը (Միշիկի կատարմամբ) ազատամարտի ժամանակ ատրյադի հմարամանատար ա եղել, հիմա ավտոմեխանիկ ա, ապրում ա, ի դեպ, Աֆրիկյանների տանը: Մեկ էլ մի օր մոտը գալիս ա մի հատ սիրունիկ ռուս աղջիկ, ասում ա` ես Սաշայի աղջիկն եմ, որը քո հետ ա կռվել, զոհվել ա` ուզում եմ գերեզմանին բերյոզկա տնկեմ: Միասին գնում են ուրիշ ընկերոջ մոտ (Պոնչ), հետո մյուսի, հասնում են Ղարաբաղ և այլն: Դառնում ա հավեսով road-movie: Ամեն ինչ շատ բարի ու հուզիչ ա, որտեղ պետք ա` տխուր ու ճնշող, մի երկու անգամ փշաքաղվեցի, մի քանի տեղ ատդուշի ծիծաղացել ենք, բայց վերջապես մեծ էկրաններին որակյալ ՈՉ-կատակերգություն ա: Շատ լավ մտածած կերպարներ էին` գլխավոր եռյակից սկսած մինչև բոլոր երկրորդ-երրորդական էպիզոդիկները:
Դերասանները. Շատ լավ էին խաղում, հավեսով ու ջիգյարով: Հատկապես վիզ էր դրել Միշիկը` հազիվ իրա ուզածով ա զբաղվել: Միգուցե մի քիչ էն չէր գլխավոր ռուս աղջիկը (որի դեբյուտն էր), չնայած տիպաժը լրիվ ինքն էր:
Երաժշտությունը. Գրել էր Վահագն Հայրապետյանը, լրիվ տեղը տեղին:
Տեխնիկական մասը. Ամեն ինչ տեղը տեղին էր, հեչ չէիր ասի, որ բյուջեն 500 հազար բաքսից քիչ ա, լավ տակից դուրս էին եկել:
Click to view
Արդյունքում. Մեր կլինիկական մահ ապրող կինոյի համար խիստ դրական երևույթ, բարձրացնում ա մեր ժամանակների համար կարևոր հարցեր, առանց չեռնուխայի ու դեպրեսիայի, ուղղակի լավ կինոյ ա:
ԽՈՐՀՈՒՐԴ ԵՄ ՏԱԼԻՍ ՆԱՅԵԼ, ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՑ ԿԻՆՈ "ՄՈՍԿՎԱՅՈՒՄ"