Լեզվաֆուտբոլային

Jan 20, 2012 16:26

Ցանկացած ֆուտբոլադիտող Հայաստանում գիտի Սուրեն Բաղդասարյանին: Ով չգիտի, ասեմ` Սուրեն Բաղդասարյանը ապոկալիպսիսի ձիավոր ա աշխարհքիս երեսին ամենաանիմաստ 10 ֆուտբոլային մեկնաբաններից մեկն ա: Ինքը ուղղակի սպանում էր ցանկացած խաղ, որը մեկնաբանում էր: Սպանության գործիքներն էին` տհաճագույն քթի-մեջ ձայնը, 30-35 բառից բաղկացած բառապաշարը, Ֆուտբոլ+ շաբաթաթերթիհիմնականում` խաղի հետ բոլորովին կապ չունեցող մեջբերումները և իհարկե` խորհրդային հիշողությունների մեջ խորասուզումները ("հիշում եմ, երբ Մարկարովն ու Զանազանյանը..."): Ավելացնենք սրան նաև համարյա ամեն խաղին տեղի ունեցող մի երևույթ. էս Բաղադասարյանը մեկ էլ էնքան էր կլանվում թերթից Հայաստանի առաջնության մասին նորության ընթերցանությամբ, որ խփած գոլը նկատում էր մենակ կրկնապատկերի ժամանակ ու նենց էր գոռում, ոնց որ հենց նոր խփեցին (իսկ մի անգամ Բարսային խաղին համ գոլը տեսավ, համ էլ միիի քիչ ուշացած պավտոռի ժամանակ սկսեց գոռալ` "և տեսեք, Էնրիկեն կրկին նույն դիրքից գոլ է խփու~մ"):



Բայց երևի ամենաահավոր բանը, որ Բաղդասարյանը արել ա, դա ֆուտբոլային ակումբների վերնագրերի աղավաղումն ա: Ամենաակնհայտը "Բարսելոնան" ա, որին մեր սիրելի մեկնաբանը կպած կոչում ա "Բարսելոն", առանց վերջին ա-ի: Իսկ ամենատխուրը էն ա, որ իրա պատճառով լիքը մարդ եմ հանդիպում, որոնք էլի տենց են ասում: Վստահ եմ, որ որպես արդարացում Բաղդասարյանը կասի, որ այդպիսի արտասանությունը հայեցի է, քանզի հայերեն Կատալունյայի մայրաքաղաքը հենց տենց ա կոչվում: Նույն տրամաբանությամբ ինքը իտալական "Ջենոային" կոչում ա "Ճենովա": Ես կրկնակի ստանդարտներն չեմ սիրում, դրա համար առաջարկում եմ հայեցիացնել նաև մնացած բոլոր ակումբների թայթլները:

Եվ այսպես.
Roma - Հռոմ (Հռոմի "Հռոմի" առաջատար Ֆրանչեսկո Տոտտի)
Internazionale - "Միջազգային" (Միլանի "Միջազգայինը" հերթական պարտությունը կրեց)
Espanyol - "Իսպանական" (Կատալոնական դերբիում հանդիպեցին "Իսպանականն" ու "Բարսելոնը")
Arsenal - "Զինանոց" (Լոնդոնի "Զինանոցը" հետաքրքրված է Հենրիխ Մխիթարյանով)
Juventus - "Ջահելություն" (Թուրինի "Ջահելությունը" կատաղել ա)
Torino - "Թուրին" (Թուրինի "Թուրինը" պարտություն կրեց Թուրինի կատաղած "Ջահելությունից")
Newcastle United - "Միացյալ Նոր ամրոց" (հայ-վրացական տարբերակ` Միացյալ Ախալ-ցիխ)
Swansea - "Կարապի լիճ*" (*ոնց որ Սևանա ծովը լիճ ա)
Manchester United - "Միացյալ Մանչեսթեր" ("Միացյալ Մանչեսթերը" անակնկալ պարտություն կրեց "Կարապի լճից")
Deportivo La Coruna - "Լա Կորունյայի մարզական"
Crvena Zvezda - "Կարմիր աստղ*" (ամերիկացիք տենց էլ ասում են` Red Star, ու ղալաթ են անում)
Hajduk - "Ազատամարտիկ"
Real Madrid - "Արքայական Մադրիդ"
Celtic - "Կելտական"
Glasgow Rangers - "Գլազգոյի փրկարարները"

Ալսո, առանձին թեմա են Սուրեն Բաղդասարյանի ուղիղ եթերում կատարված կիքսերը (Միլանը կիրականացնի տուգանային հրապարակը), արժի մի օր վերհիշել ու հավաքել մի տեղում:

ապոկալիպսիս, հայոց լեզու, футбол

Previous post Next post
Up