«Ազատության» լաբիրինթոսում

Jan 31, 2010 23:53

Ազատության մասին հաճախ եմ ուզում գրել: Բայց ունեցածս ազատությունը չի բավականացնում:
Ասում են՝ ազատությունն ընտրություն է ու այդ ընտրությունն անելով մենք դառնում ենք անազատ: Չգիտեմ
Ընտրությո՞ւն: Միգուցե: Բայց ո՞վ, կամ ի՞նչն է պարտադրում մեզ այն, ո՞վ կամ ի՞նչն է այն ծնում, փայփայում ու գուրգուրում:
Շրջապա՞տը, միջավա՞յրը...
Կասկածում եմ:
Շրջապատին ու ( Read more... )

ազատություն, ճիչ

Leave a comment

Comments 4

ext_175649 January 31 2010, 21:30:28 UTC
բայց էս բոլորով հանդերձ, մենք ենք ընտրում ու դա էլ հենց մեր ազատությունն ա: Ազատությունը էդ մեր սահմանած սահմաններն են, որովհետև եթե քո սեփական սահմաններն ինքդ ես ընտրել ուրեմն ազատ ես, իսկ եթե քո փոխերեն են ընտրել է ծնողներ, հարազատներ, օրենք - դու "հպատակ" ես, էնպես որ ընտրությունը, դա ազատության լավագույն դրսևորումն է: :)

Reply

apasionade January 31 2010, 22:05:40 UTC
Համաձայն եմ /մասամբ/... Մայրիկս է հաճախ ասում «տվեք ինձ այնքան ազատություն, որ ես ընտրեմ՝ ում դիկտատուրայի տակ ապրել»: Ու ես կարծում եմ, որ նույնիսկ մի քիչ «ազատություն» դրսեւորելով էլ՝ մենք միեւնույն է խուսափում ենք դրա ծանր պատասխանատվությունից՝ ընտրելով ինչ-որ մեկի թեկուզ չերեւացող դիկտատուրան,,,

Reply

ext_175649 January 31 2010, 22:09:07 UTC
Մայրիկդ էլ երևի ինձ պես մի քիչ ավելի փիլիսոփայորեն ա էս հարցին մոտենում, որովհետև միևնույն է, մարդն ի վիճակի չէ զգալ իրական ազատությունը, էդ մեր մարդկային ուժերից վեր է, դրա համար էլ ընտրում ենք, ընտրելը շեշտով, թե ինչպես ապրենք "սահմաններում" ու հեչ պարտադիր չի այն դիկտատուրա անվանել ;)ու ինձ համար իմ ընտրությունը, ցանկացած հարցում, իմ ազատության դրսևորումն է:

Reply

apasionade January 31 2010, 22:29:47 UTC
Չեմ վիճում... Ու գիտես ի՞նչ պատճառով՝ էս պոստս ու ազատության մասին էս պատկերացում-ձեւակերպումներս բացառապես տրամադրություն են: Միգուցե՝ մնայուն, միգուցե՝ այսրոպեական: Չգիտեմ: Բայց հիմա էդպես եմ զգում ու մտածում

Reply


Leave a comment

Up