«Ազատության» լաբիրինթոսում

Jan 31, 2010 23:53

Ազատության մասին հաճախ եմ ուզում գրել: Բայց ունեցածս ազատությունը չի բավականացնում:
Ասում են՝ ազատությունն ընտրություն է ու այդ ընտրությունն անելով մենք դառնում ենք անազատ: Չգիտեմ
Ընտրությո՞ւն: Միգուցե: Բայց ո՞վ, կամ ի՞նչն է պարտադրում մեզ այն, ո՞վ կամ ի՞նչն է այն ծնում, փայփայում ու գուրգուրում:
Շրջապա՞տը, միջավա՞յրը...
Կասկածում եմ:
Շրջապատին ու միջավայրին միշտ էլ կարելի է հղում անել, «մեղադրել» ու փնովել:
Ազատությունը պատասխանատվություն է: Ու հենց այդ պատճառով էլ մենք նրանից խուսափում ենք: Գիտակցաբար օտարում ենք ու սկսում միջավայրի մասին հին բալլադը՝ դրանով արդեն անպատասխանատու գտնվելով առաջին հերթին ինքներս մեր հանդեպ:
Ընտրություն ու պատասխանատվություն...
Ու դրանց հիմքում կամ էլ դրանց վերեւում՝ ազատություն:
Մենք մեզ ենք խաբում, մեզանից փախնում, խաբում ենք անձնականում, քաղաքականում, ամենուր: Ընտրություն կատարելիս նախընտրում ենք որ մեզ ընտրեն, թեեւ էդ երբեք չենք խոստովանում՝ «ազատ» ենք, չէ՞: Ընտրության գնալիս «ընտրում» ենք նրան, ով երեւի պիտի հաղթի, որովհետեւ վախենում ենք մեր մի հատիկ, մինուճար, բայց միգուցե եւ ուժեղ, հզոր ձայնից, քվեից, դրա պատասխանատվության գործոնից:
Ու էսպես շարունակ...

ազատություն, ճիչ

Previous post Next post
Up