...Հայկը պարտվեց ոսոխ Բելին

Jan 07, 2010 05:27


Արթուր Մեսչյանի նոյեմբերյան համերգներին ես ներկա չեմ եղել... Շատ ափսոսում եմ եւ ոչ միայն բուն համերգի համար. 2006-ի էլի նոյեմբերյան համերգը ինձ վերադարձրեց գրիչս, անհագ գրելու ցանկությունս, գրելուն կարոտս...
Ու էս Ամանորին երեւի թե ամենասպասված կամ միակ սպասված հաղորդումն ինձ համար մաեստրոյի համերգի հեռուստատեսային տարբերակն էր... Բոլոր երգերը հազար ( Read more... )

պայքար, Մեսչյան, «ռաբիզ հայրենասիրություն», տեսակ, բարոյական հաղթանակներ

Leave a comment

Comments 4

liana_w January 7 2010, 09:33:54 UTC
Երգը լսել չհաջողվեց, բայց երգի բառերից հետո գրված քո մեկնաբանությունն ավելի շատ հավանեցի:
Կյանքը փոխհարաբերությունների շղթա է... ինչպես եղանակն է ազդում բնության վրա , այնպես էլ մտքերը մեծ ազդեցություն են գործում մարդկանց՝ մեզ վրա:
Մեր օրերում հոռետեսությունը մի տեսակ հեղեղածին անձրեւի պես ավերիչ է դարձել:

Reply

apasionade January 7 2010, 13:29:45 UTC
Համաձայն եմ՝ իսկապես մեր օրերում հոռետեսությունը մի տեսակ հեղեղածին անձրեւի պես ավերիչ է դարձել... Բայց հաճախ մենք շփոթում ենք հոռետեսությունը իրատեսության հետ:Երբեմն ես էլ եմ մտածում, որ մի վերացող տեսակ կա մեր մեջ, ցավոք՝ վերացող, մի տեսակ հարմարվող: Բայց ես դա հոռետեսություն չեմ համարում, դա ինձ չի խժռում, որովհետեւ ես իմ քայլերը գիտեմ...

Հա, իմիջիայլոց, երեկ այդ համերգն էի լսում TV-ով, ու երբ Մեսչյանը հերթական անգամ երգեց «Հայկը պարտվեց ոսոխ Բելին», մի կանացի ձայն դահլիճից գոռաց «Ո՛չ» /կարծեմ այս տեսագրությունում լսվում է էդ հաստվածը/... Արդեն երգի ավարտից հետո ողջ համերգի ընթացքում զուսպ Մեսչյանը արձագանքեց. «Էն «ոչ»-ը շատ լավ եր: Չգիտեմ ով էր, բայց լրիվ մերոնքական էր: Ցավը տանեմ...»

Reply


vigs81 January 14 2010, 16:04:56 UTC
http://www.youtube.com/watch?v=WnxzwqyiNR4
<Ահա և վերջ> երգի մասին

Reply

Շնորհակալ եմ լինքի համար apasionade January 14 2010, 16:12:13 UTC
Հիանալի հիշում եմ էդ հարցազրույցը... Ընդհանրապես սիրում եմ Մեսչյանի հարցազրույցները լսել կամ կարդալ՝ երգերից ոչ պակաս ազդեցություն են երբեմն-երբեմն թողնում... Կոնկրետ վերոնշյալը անգամ քաշել եմ յութուբից...

Reply


Leave a comment

Up