Որ մեղադրյալին 24 ժամ ուղեկցի տեսախցիկը:

Nov 27, 2012 11:11

Իսկ ինչ կլինի,որ ոստիկանությունում,դատախազությունում ու ամենուր տեսախցիկներ լինեն մեղադրյալի հետ:
Ասեմ ինչ կլինի:Բանտերում կհայտնվի  օլիգարխների ազգն ու տակը;Կնստեն միայն մեղավորները` էսինչի լակոտը....կամ էսինչը`  հենց ինքը....Էնինչի փեսան  կամ քրոջ տղան.....Ու թող նաև ցանկացած հասարակ   խեղճ մեկը,եթե իսկապես մեղավոր է:
Ասենք քաղաքացուն կասկածում են ինչ որ հանցանքի մեջ,հենց էդ պահից թող տեսագրվի ամեն մի բառը ու քայլը:Ոնց ա մարդը կարիք զգում փաստաբանի:Էտպես էլ տեսախցիկ  հատկացնեն  օրենքով  (թան էլ չէ,բրդած մածուն... ) :Որ ոչ մի շան լակոտ չդնի անմեղ մարդեւն ծեծի,ցուցմունք կորզի;Իսկ եթե ծեծը օրենքով է, ապա թող օրենք ընդունեն;
  Քիչ կա ,որ որևէ հաբրգած մեկը հանցանք  է  կատարել ու իր փոխարեն անմեղ մեկն է  հիմա  նստած:
Ու էսպիսի    http://reporter-arm.livejournal.com/90821.html    դեպքերի համար ոստիկանապետին ոչ թե շնորհակալություն կասեինք,այլ ամոթանք կտաինք,որ իր համակարգում ծեծելով անմեղներից   "հանցագործ"  սարքելը օրինաչափ է  ու նորմալ է համարվում:
Previous post Next post
Up