Սիրում եմ ծիծաղել ինքս ինձ վրա:

Nov 26, 2012 20:59

Առավոտյան վերջապես գործերից ազատվեցի ու գրեթե շքամուտքում հագնվելով  արագ հասա առաջին խաչմերուկը:Մի ջահել տղա էր կանգնած:Կանգնեցի կողքը,մինչև վառվի կարմիր լույսը ու մտքերի  տակ ընկած մեկ էլ զգացի,որ երկար ենք կանգնել:
Ասում եմ`
-էս ինչ երկար սպասեցինք:
-Լուսաֆորը արդեն երկրորդ անգամ ա ճանապարհ տալիս:
-Բա ինչի ենք կանգնել???
-Մոոորքուր....,ես մարդ եմ սպասում ՃՃՃՃՃՃ
Ես չկայի:Ինքն էլ  ջոկեց ինչ ա եղել ու հավեսով ծիծաղեցինք:Վազելով անցա փողոցը:Ետևում դեռ լսվում էր ծիծաղը
-Վայ մորքուր....մորքուր....

ես

Previous post Next post
Up