Աշոտյանիզմ կամ աշոտյանականություն--- տհաճ գիտելիք, երբ գիտելիքը օգտագործվում է իրական մտադրություններն ու փաստերը թաքցնելու, ստորությունը հմտության, ներողամտության տեղ վաճառելու, ճարտար լեզվով աղբ շրջանառելու համար:
ես քաշեցի սփռոցի ծայրից՝ դանդաղ ու սեղանի որջ եղածը ցած շրմփացրի ափսեները կոտրվեցին փշրվեցին բաժակները խմիչքը հոսում էր ուտելիք էր, ապակու կտորներ ես քո կենացն էի խմում հատակին նստած ջարդված բաժակով ու շուրթս արնահոսում էր
Հողմաղացի նման պտտվող պտտվող իմ ապրումներ սիրել-սիրել-սիրել ու կտրված գլուխների պես պտուտակները թռցնում են շիթերը տառապանքի իսկ ձյունը չի գալիս ու չի ծածկում ու սպիտակ չի ամենևին ու քարերն են բաց բաց վերքի պես սև ու հողն է չոր, ձմեռային, ժանգոտ ու ձանձրույթն է իջնում ձյան փոխարեն ու ծածկում երկիրս ու մարդկանց