Ինչպես խոստացել էի
talinci կազմակերպած երեկոյան դպրոցի մասնակիցներին, ստորև ներկայացնում եմ «Քննական մոտեցում տեղեկատվության աղբյուրներին» իմ դասախոսության պլանի մի մասը։ Զգուշացնեմ, որ համարակալումը, խմբավորումը, ձևակերպումները «սևագրոտ» են։ Ուրախ կլինեմ լսելու ձեր հավելումներն, առաջարկներն ու քննադատությունը։
ԱՐԹՈՒՆ ԵՂԵ´Ք
- Քննական ֆիլտրերը միշտ միացրած
( Read more... )
Comments 9
Ու կարող է նման խորհուրդը վախեցնի։
Դա պիտի դարձնել վերաբերմունք իրերին, մտցնել սկզբունք-արժեք համակարգի մեջ, որ աշխատի ավտոմատ։
Կամ` պիտի նշել, թե նման խորհուրդները ում և ինչու են ուղղված։
Իսկ ՀՈՒՅԶԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ վերնագիրը կարծում եմ պիտի փոխել. մասնավոր է շատ։ Ու մի կետ էլ ավելացնել` Առանձնացնել խնդիրը մարդուց։
Reply
> անընդհատ միացրած պահելով /առաջին կետ/
Ես միշտ զգուշացնում եմ, որ իրականում անհնարին է անընդհատ լարված լինել :)
> Դա պիտի դարձնել վերաբերմունք իրերին, մտցնել
> սկզբունք-արժեք համակարգի մեջ, որ աշխատի ավտոմատ։
Համաձայն եմ, ուղղակի այդ դեպքում արդեն դառնում է ավելի գաղափարախոսական։ Այս դեպքում փորձում եմ անջատել գաղափարականից։
> ՀՈՒՅԶԵՐՆ ԸՆԴԴԵՄ ՏՐԱՄԱԲԱՆՈՒԹՅԱՆ վերնագիրը կարծում եմ պիտի փոխել
Հա, մի քիչ «ամերիկյան» է ստացվել :)
> մի կետ էլ ավելացնել` Առանձնացնել խնդիրը մարդուց։
Այստեղ հակասություն է ստացվում, թեպետ առանց դրա հնարավոր չէ։ Այսինքն, մի կողմից պետք է կապել խնդիրը մարդուն [թե ում շահերից է բխում այս կամ այն հաղորդումը], մյուս կողմից էլ, այո պիտի սթափ մոտենալ ու տարանջատել։
Reply
շատ նեղ հստակեցնել ՃՃՃ
Reply
Reply
+ արդյո՞ք դրանք բոլոր հնարավոր լուծումներն են։
որովհետև կարող են լինել երկու տարբեր, բայց համարժեք լուծումներ
մեկ էլ »ուղերձի երանգավորումը
պարզ չի, երևի պետք ա հստակեցնել
Իսկ խնդիրը մարդուն կապելն ու տարանջատելը այդքան էլ չեն հակասում, քանի որ գտնում ես կապը, որ այն վերացնես, տարանջատես դրանք։ Մեկը հաջորդում է մյուսին, մեկը արվում է մյուսի համար։
Այնպես որ
զգոն եղե՛ք ;)
Reply
> որովհետև կարող են լինել երկու տարբեր, բայց համարժեք լուծումներ
Այո, շնորհակալություն, ավելացրի։ Ու ինքս էլ դա բացատրում եմ «կամ հողերը հանձնում եք, կամ պատերազմ է լինում» կեղծ երկընտրանքի օրինակով։
> մեկ էլ »ուղերձի երանգավորումը
> պարզ չի, երևի պետք ա հստակեցնել
Կմտածեմ։ Սովորաբար օրինակներով եմ բացատրում։
> Իսկ խնդիրը մարդուն կապելն ու տարանջատելը այդքան էլ
> չեն հակասում, քանի որ գտնում ես կապը, որ այն վերացնես,
> տարանջատես դրանք։ Մեկը հաջորդում է մյուսին, մեկը
> արվում է մյուսի համար։
Հա՞ որ։ Օրինակ՝ մարդն ինչ-որ բան ասում է, որովհետև իրեն վարձատրել են, բայց ներկայանում է, որպես անկախ փորձագետ։ Մյուս կողմից իր ասածը ճիշտ է։ Եւ վարձատրության (անշահախնդիր չլինելու) խնդիր կա, և իրենից տարանջատած ուղերձի բովանդակության վերլուծության խնդիր կա։
Reply
Սկզբից դիտարկում ենք, թե ինչ կապեր կան նյութի և անձի միջև, շահ-անշահախնդրություն և այլն։ Էդ ամենը հնարավորինս պոկում ենք նյութից ու դեն նետում։ Ու հետո նայում ենք՝ նյութը սենցն ա՝ իրա տրամաբանությամբ ինչ լինի ու տենց էլի։
Դա նկատի ունեի։
Reply
Reply
Leave a comment