Մարտ Արցախում

Jun 19, 2010 16:59


Գիշերը, ինչպես արդեն երևի թե գիտեք, Մարտակերտում մարտ է տեղի ունեցել։ Չորս Հինգ զոհ մեր կողմից, ադրբեջանցի թուրքերի կողմից՝ ինձ չի հետաքրքրում։

Ինչքան հասկացա թեմայից տեղյակ մարդու հետ խոսելուց, մերոնց արխայնության ու բառադիության հետևանք է։ Այսպիսի պատահարներից հետո մոտս շատ վատ ու չար մտքեր են առաջանում։ Օրինակ՝ այն մասին, որ անհրաժեշտ է խստագույնս պատժել բոլոր նրանց, ով դրմաշնորհային երկու կոպեկ պոկելու խաթր օրը 24 ժամ կեղծ խաղաղասիրական քարոզ են անում, համոզում են, որ ադրբեջանցի թուրքը թշնամի չէ։ Այն մասին, թե ինչ պիտի անել այն մարդկանց հետ, ով զինվորին սովորեցնում են թե. «Մի կրակիր, ախպեր, ընդեղ էլ քո նման տղա ա նստած, իրան էլ ա մաման սպասում»...

Առավել լուրջ պատժի են արժանի նաև Երևանում փափուկ բազկաթոռներում նստած այն չինովնիկները, որ անընդհատ հայտարարում են «հողը կարգավիճակի հետ փոխելու» թույլատրելի լինելու մասին։

պատերազմ, արցախ

Previous post Next post
Up