Սպորտն ու ես

Jun 21, 2010 00:16


Սպորտ նայելու սեր չունեմ։ Լինի ֆուտբոլ, բոքս, պինգ-պոնգ... Շատ հազվագյուտ բացառություններով, օրինակ՝ լավ հարբած էի ու հաճույքով կանանց բիլիարդի առաջնություն նայեցի։ Չնայած նայելս սպորտով չէր պայմանավորված, էլի :)

Բայց մեկ անգամ եղել է, երբ ոգևորված ու կլանված նայել եմ։ 1994 թվականի ձմեռային օլիմպիադան էր։ Ես էլ հանգամանքների բերումով ստիպված էի մի քանի շաբաթ չորս պատի մեջ անցկացնել։ Համացանց-Կենդանի Մատյան ու նման բաներ այն ժամանակ իհարկե չկային... Հեռուստացույց կար, մեջն էլ՝ ընդամենը երկու ալիք. անկապ մի տեղական ալիք ու Ռուսաստանի առաջին ալիքը։ Ռուսաստանի առաջին ալիքով էլ մեքսիկական սերիալներից, գուշակիր-մեղեդի-պոլե-չուդեսներից զատ միայն օլիմպիադա էր այդ օրերին։ Ստիպված նայում էի։ Բիատլոն, բոբսլեյ, ինչ ասես... Առանց որևէ ոգևորության, ուղղակի ամբողջ օրը էկրանին արագ փոխվող գույնզգույն պատկերներին էի հետևում...

Մի օր էլ հոկեյի եզրափակիչը սկսեցի նայել. Շվեդիա-Կանադա։ Հանկարծ զգացի, որ հետաքրքրեց։ Աստիճանաբար լարվածությունն այնքան մեծացավ, որ աչքս էկրանից չէր կտրվում։ Իրար հո չէին տալիս, հո չէին տալիս... Սառցադաշտի եզրին խաղացողներից մեկին ոտք գցեցին (подножка) մականով (клюшка), սա գետնից կտրվեց ու գլխով առաջ թռավ։ Հենց այդ պահին հակառակորդ թիմից մեկ այլ խաղացող թափով սահելով եկավ ու մարմնի ամբողջ զանգվածով արմունկով հարվածեց էս խեղճի գլխին։ Պատկերցրի՞ք։ Այսինքն, էս տղեն օդում, որևէ հենարան չունի, ամբողջ թափով գլուխը տվեցին եզրապատին։ Դխկոցն այնքան բարձր էր, որ լսվեց հեռուստացույցով։ Անշնչացած փռվեց սառույցին, բժիշկները եկան-տարան։ Խփողին խաղից հանեցին։

Այսպիսի թեժ ու կատաղի խաղ։ Ու... ոչ-ոքի։ Հիմնական ժամանակը սպառվեց՝ էլի ոչ-ոքի։

Լրացուցիչ ժամանակ տվեցին... ոչ-ոքի։ Մի հատ էլ լրացուցիչ ժամանակահատված՝ նույն արդյունքով։ Ամենահետաքրքիրը՝ որ ես ո´չ կանադացիների կողմից էի, ո´չ էլ Շվեդիայի։ Բայց խաղը կլանված նայում էի։

Հետո՝ պենալ։ Հինգ հատ շվեդերը պիտի հարվածեին, հինգ հատ էլ կանադացիները։ Երկու թիմն էլ չորսական տափօղակ բաց թողեց։ Կրկին ոչ-ոքի։ Կյանքում սենց բան չէի տեսել։ Ու վերջապես, փոխադարձ պենալների երկրորդ շարքից հետո թիմերից մեկը մի գոլ ավել խփեց։ Որ մեկը՝ չեմ հիշում, էական էլ չէ։

Բայց այդ մի խաղը նայելուց այնքան հոգնեցի, կարելի է ասել քամվեցի, որ հեռուստացույցն անջատել եմ ու միանգամից քնել։

Ընկերանալ Ֆշտուկ


1994, սպորտ, tv

Previous post Next post
Up