Մասնագիտական հարց

May 18, 2010 01:29


Նախորդ գրառումներից մեկում խնդրել էի արձագանքել որոշ մասնագետների։ Շնորհակալ եմ արձագանքների համար։ Հիմա հարցերը...
  1. Ինչպե՞ս կձևակերպեիք «ազգային ինքնություն» հասկացությունը։ Ինչո՞ւ :)
  2. Ո՞րն է ձեր կարծիքով ազգային ինքնության սոցիալական գործառույթը (социальная функция)։
  3. Արդյո՞ք գոյություն ունի ստանդարտ հավաքածու այն հիմնատարրերի, որոնց վրա «կառուցվում» ( Read more... )

ազգագրություն, ազգային ինքնություն, պատմություն, հոգեբանություն

Leave a comment

Comments 29

kevork May 17 2010, 21:00:25 UTC
Փորձեմ «հանպատրաստից» մի քիչ գրել ( ... )

Reply

kevork May 17 2010, 21:27:57 UTC
3. ստանդարտ հավաքածու գոյություն չունի, թեև տարրերը հաճախ կարող են իրար շատ նման լինել: իհարկե, լեզուն և կրոնը բավականին ուժեղ գործոններ են, բայց սրանք էլ ոչ պարտադիր, ոչ էլ մշտական են: բնականաբար, ամեն դեպք, ամեն ազգ և այլն, առանձին քննության կարիք ունի: ենթադրենք, հայի ինքնության համար մեծ է կրոնի, Հայ Առաքելական Եկեղեցու դերը, սա չի նշանակում, թե բելգիացու համար էլ նույն գործոնն այդքան կարևոր է: մյոս կողմից էլ նույնիսկ հայերի դեպքում էլ չեմ կարող անձամբ ես կաթոլիկ հային, հայ Ավետարանչ, կամ քսաներորդ դարում սովետի հետ տարածված ու այսօր էլ գոյություն ունեցող անհատ աթեիստներին դուրս համարել ազգից ու ասել, թե հայ չէ: շարունակեմ՝ ինքնությունը կարող է լինել թե «հիմնավորված», թե «անհիմն», բայգ երկու դեպքում էլ կարող է հանդիսանալ ռեալ երևույթ ու փաստ: վառ օրինակ՝ անընդհատ կրկնելով, թե ադրբեջանցի ազգ չկա, մենք ինքներս էլ էդ տերմինն ու հանրությունը պատկերացնում ենք որպես մի ազգ՝ դրանց էլ հավելելով թրքախոս իրանցիներին: անընդհատ կրկնելով, թե նրանք ուր էին, էրբ մենք ազգ էինք, մենք իրականում ոչինչ չենք փոխում այն բաքվեցու գլխում, որը մյուս մի ( ... )

Reply

kevork May 17 2010, 21:49:25 UTC
4. նախորդ կետերում ինքնաբերաբար արդեն նաև էս հարցին անդրադարձ եղավ: կարծում եմ՝ քանի որ ինքնություն ասվածն էլ բոլոր ժամանակներում նույնը չէր (նաև հայերի դեպքում... կարճ ասած՝ հայը միշտ նույն հայը չի), երևի թե չկարողանամ վերջնական պատասխանն ասել: եթե ասենք ՀԱԵ, էս դեպքում մինչև չորրորդ դար, դուրս է գալիս, հայ չէին... դրա համար ետ ու առաջ չընկնելու ու մի դարաշրջանը մեկ այլի համար ընդունված կրիտերիաներով չսահմանելու համար այսօրվա հայ ինքնության իմ պատկերացումը սա է(առանց հատուկ հերթականության), երևի թե՝ հայերեն խոսում է կամ ՑԱՆԿԱՆՈՒՄ է սովորել, ՀԱԵ-ի գոնե ՖՈՐՄԱԼ հետևորդն է (բայց կարող է լինել նաև կաթոլիկ, աթեիստ, նույնիսկ աղանդավորական, սակայն ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում թեկուզ խոսքերով անբացատրելի ձևով հասկանում է ՀԱԵ-ի կշիռն ու դերը ազգի կազմավորման ու գոյատևման գործում), տեղյակ է կամ հետաքրքրվում է հայ ժող պատմությունով (նույնիսկ եթե սխալ-մխալ, դպրոցականի կամ սիրողական կիսառոմանտիկ, «տաքսիստի» մակարդակի), անկախ ներկայիս քաղաքական իրավիճակից ու ղեկավար անձանց անուններից Հայաստան ասածը, որպես կազմակերպություն, որպես պետություն, համարում է «իրենը» ( ... )

Reply

ahousekeeper May 18 2010, 05:36:43 UTC
Շնորհակալություն, լիքը մտածելու նյութ տվեցիր :)

Reply


artagers May 18 2010, 05:44:07 UTC
Կար ջան, հիմա աշխատում եմ գրքիս վրա, որտեղ հենց այդ խնդիրներն եմ քննարկում։ Այնպես որ, դանակը վզիս դնես, ոչ մի թեզ չեմ հրապարակի մինչև գրքի հրատարակվելը...:)))։ Առայժմ խորհուրդ կտամ կարդալ Արմեն Այվազյանի գործերը։

Reply


yuliaantonian May 18 2010, 06:17:25 UTC
НИчего себе вопросики
Մի ամբողջ հետազոտության պլան ես, էլի, գծագրել: Արի քեզ էլեկտրոնային տարբերակով մի գիրք ուղարկեմ: Հլա որ կարդա, մինչև ես իմ կուրսային-դիպլոմայինների հարցը լուծեմ, քելքը գլուխս հավաքեմ ու քեզ փորձեմ պատասխանել: Մեյլով եմ ուղարկելու:

Reply

ahousekeeper May 18 2010, 07:05:12 UTC
> Մի ամբողջ հետազոտության պլան ես, էլի, գծագրել:

Բայց տարօրինակ է, չէ՞, որ Հայաստանում եղած բազմաթիվ մասնագետներից և որևէ մեկը այսպիսի հարցեր համակարգված ձևով չի դրել ու չի փորձել պատասխանել :)

Reply

yuliaantonian May 18 2010, 07:08:41 UTC
Դե իմ ուղարկած գրքում հենց նման փորձ ա արած: Սպասիր, էլի որոշ բաներ ուղարկեմ, նոր հիշեցի,որ ունեմ:

Reply

koreolan May 18 2010, 07:47:14 UTC
Որ խնդրեմ, ինձ էլ կուղարկե՞ք: Էլ. փոստը անձնական հաղորդագրությամբ հիմա կտամ:

Reply


artagers May 18 2010, 07:24:17 UTC
Կար ջան, տարօրինակ բան չկա։ Դու ինձանից լավ գիտես, որ գրանտներ են տալիս սխալ թեմաների վրա...։ Դրանով շեղում գիտական մտքի զարգացման ուղին։ Թույլ չեն տալիս, որ ազգի և հասարակության համար կարևոր խնդիրներով զբաղվեն մեր մասնագետները։ Փոխարենը ինչքան ուզես ՓՈՒՉԻԿ թեմաներ կան...։ Դու, էլի եմ ասում, ինձանից դա լավ գիտես։

Reply

ahousekeeper May 18 2010, 07:32:14 UTC
Գիտեմ :)

Reply


watumiaji May 18 2010, 12:18:59 UTC
Շատ կարճ փորձեմ իմ լուման ներդրել, այսպես ասած կլասիկներից ( ... )

Reply


Leave a comment

Up