Մասնագիտական հարց

May 18, 2010 01:29


Նախորդ գրառումներից մեկում խնդրել էի արձագանքել որոշ մասնագետների։ Շնորհակալ եմ արձագանքների համար։ Հիմա հարցերը...
  1. Ինչպե՞ս կձևակերպեիք «ազգային ինքնություն» հասկացությունը։ Ինչո՞ւ :)
  2. Ո՞րն է ձեր կարծիքով ազգային ինքնության սոցիալական գործառույթը (социальная функция)։
  3. Արդյո՞ք գոյություն ունի ստանդարտ հավաքածու այն հիմնատարրերի, որոնց վրա «կառուցվում» ( Read more... )

ազգագրություն, ազգային ինքնություն, պատմություն, հոգեբանություն

Leave a comment

kevork May 17 2010, 21:49:25 UTC
4. նախորդ կետերում ինքնաբերաբար արդեն նաև էս հարցին անդրադարձ եղավ: կարծում եմ՝ քանի որ ինքնություն ասվածն էլ բոլոր ժամանակներում նույնը չէր (նաև հայերի դեպքում... կարճ ասած՝ հայը միշտ նույն հայը չի), երևի թե չկարողանամ վերջնական պատասխանն ասել: եթե ասենք ՀԱԵ, էս դեպքում մինչև չորրորդ դար, դուրս է գալիս, հայ չէին... դրա համար ետ ու առաջ չընկնելու ու մի դարաշրջանը մեկ այլի համար ընդունված կրիտերիաներով չսահմանելու համար այսօրվա հայ ինքնության իմ պատկերացումը սա է(առանց հատուկ հերթականության), երևի թե՝ հայերեն խոսում է կամ ՑԱՆԿԱՆՈՒՄ է սովորել, ՀԱԵ-ի գոնե ՖՈՐՄԱԼ հետևորդն է (բայց կարող է լինել նաև կաթոլիկ, աթեիստ, նույնիսկ աղանդավորական, սակայն ՑԱՆԿԱՑԱԾ դեպքում թեկուզ խոսքերով անբացատրելի ձևով հասկանում է ՀԱԵ-ի կշիռն ու դերը ազգի կազմավորման ու գոյատևման գործում), տեղյակ է կամ հետաքրքրվում է հայ ժող պատմությունով (նույնիսկ եթե սխալ-մխալ, դպրոցականի կամ սիրողական կիսառոմանտիկ, «տաքսիստի» մակարդակի), անկախ ներկայիս քաղաքական իրավիճակից ու ղեկավար անձանց անուններից Հայաստան ասածը, որպես կազմակերպություն, որպես պետություն, համարում է «իրենը» կամ իր «բնօրրանը» (նույնիսկ եթե գրեթե ատելությամբ լգված ասում է՝ երգիրը երգիր չի), «թուրք» ասածը (նաև այն դեպքերում, երբ թուրք ընկերներ ունի) ինչ-որ տեղ արդեն ոչ թե որպես ազգի անվանում այլ բացասական ածական է ընկալում... և այլն: սրան գումարում եմ նաև այն, որ պատմության այս փուլում նաև Մեծ Եղեռնի զոհ լինելու գիտակցումն է առանձին հանդես գալիս որպես հայ ազգի ինքնության «հիմնասյուն» (էս բաները թվարկում եմ, բայց չի նշանակում, թե օրինակ վերջինը համարում եմ լավ բան ու մեզ անհրաժեշտ): Վերջում էլ, ոնց որ սկզբից ասացի, հայ ասածին էլ է վերաբերում՝ այս ամեն թվարկածի հետ միասին (կամ միցուցե դրանցից մեկը բացակայում կամ թույլ է արտահայտված) կարևորագույն գործոն է ինքդ քեզ հենց հայ և ոչ թե ֆրանսիացի գիտակցելը:
Կարեն ջան, հույս ունեմ գոնե մի երկու խելքը գլխին բան գրվել է: գիշերվա կեսն է, գնամ քնեմ: ու հա՝ ես հայ եմ :))

Reply

ahousekeeper May 18 2010, 05:36:43 UTC
Շնորհակալություն, լիքը մտածելու նյութ տվեցիր :)

Reply

kevork May 18 2010, 07:12:24 UTC
Խնդրեմ... ինձ էլ էռ հետաքրքիր. առաջին անգամ էր երևի, որ փորձեմ մի քանի նախադասւթյունով արտահայտել կարծիքս էս թեմայի շուրջ: Ո՞ւմ ես կարդում կամ կարդացել դու սրա վերաբերյալ:

Reply

ahousekeeper May 18 2010, 07:20:40 UTC
Որևէ համակարգված բան չեմ կարդացել այդ թեմայով։ Տարբեր կտորներ-հոդվածներ այստեղից-այնտեղից...

Reply


Leave a comment

Up