Տիգրան Սարգսյանի սիրելի փուչիկն ու մենք (մասն առաջին)

May 02, 2010 15:30


dabavog շատ դիպուկ նշում է, որ մեր երկրում ամեն ինչ գլխիվայր է։ Պահպանողական շարժում երիտասարդներն են ստեղծում, այլ ոչ թե քառասունն անց ձաձաները, շարքային քաղաքացիներն են պաշտպանում քաղաքը քաղաքապետարանից, և նույնիսկ ռուսալեզու մատենագիրներն են նշում օտարալեզու դպրոցներ բացելու անհեթեթությունն ու վտանգը։

Այսօր շատերը հարցնում են. «Էս օտար լեզվով դպրոցներն ( Read more... )

ուղեղի թռչնագրիպ, կրթություն, հայերեն, հայք, հայաստանի առեւտրական հանրապետություն, գաղափարախոսություն, հայեր, ազգային ինքնություն

Leave a comment

Comments 178

freedomfight777 May 2 2010, 10:46:10 UTC
Ես քեզ մի ուրիշ բան էլ ասեմ

Այս վարչապետ կոչեցյալը իբր թե շաաաատ եկեղեցասեր է, բայց սրանից լավ եկեղեցու դեմ պատերազմ մղող չի եղել մեզանում
Էդ Մոսկվա կինոթատրոն դա կարծում եմ հատուկ դրա սարքած սադրանքն է, ցավոք եկեղեցին էլ կուտը կերավ
Կամ որ 100000-անոցի վրա ինչ որ Ագբար թագավորի է նկարել..
Իբր թե Եկեղեցուն րեվերանսներ է անում բայց իրականում այնպես է անում որ եկեղեցու նկատմամբ դժգոհություն մեծանա:
Աչքիս դեռ էն մակարդակի չենք հասել որ մանկապղծային սկանդալներով լցնեն Հայլուրը, ոնց որ Եվրոնյուզն են լցնում, տիգրանսարգսյաննականները մեզ էդ օրվան էլ կհասցնեն...

Reply

ahousekeeper May 2 2010, 10:49:09 UTC
Այս տեքստը գրելուց մի տաս անգամ մտքովս անցավ Տիգրան Սարգսյանի «եկեղեցասիրությունը» հիշատակել, բայց զսպեցի ինձ, որ թեմայից չշեղվեմ։

Reply

freedomfight777 May 2 2010, 10:51:13 UTC
Դե չեմ շեղի

Reply

ahousekeeper May 2 2010, 11:00:47 UTC
Չէ, շատ լավ է, որ գրեցիր։ Եթե մի քանի րոպեում երեք տարբեր մարդիկ նույն բանը մտածեցին, ուրեմն մի բան կա, չէ՞ :)

Reply


ապահայ khlurd May 2 2010, 10:46:25 UTC
Արդեն որերոդ անգամ ուզում եմ հարցնել, չգիտեմ դա կապ ունի, թե չէ...
Տիգրան Սարգսյանը քրիստոնյա է՞՞՞

Reply

Re: ապահայ freedomfight777 May 2 2010, 10:48:32 UTC
որոշ տեղյակ մարդիկ ասում են որ ոչ:

Reply

Իր ցուցադրածով ahousekeeper May 2 2010, 10:49:47 UTC
այո, քրիստոնեա է։ Իր գործերով... հմմմմ :)

Reply


astghine May 2 2010, 10:51:51 UTC
Բայց իր խիստ "երազկոտ"(իրականում լավ էլ զգույշ կերպով իրականություն դարձող)այդ գաղափարները երիտասարդության շրջանում մեծ հավանություն են գտնւոմ, անկախ նրանից ոնց են վերաբերում վարչակարգին, վարչապետի նկատմամբ վերաբերմունքը լրիվ ուրիշ է:

Reply

freedomfight777 May 2 2010, 10:59:31 UTC
Դե որովհետև մեր երիտասարդության մեծ մասն էլ կարծում է թե այդպես վիրտուալ աշխարհներում ապրելով կարող է հայ մնալ, հայրենասեր լինել, ընտանիք ստեղծել բայց առանց երեխա ունենալու, ու նման երեզանքներ...

Բոլորը ուզում են հավատալ որ հեշտ ուղով կարող են մեծ բաների հասնել ու դրա համար էլ հավատում են տիգրանսարգսյանական նյուվասյուկիզմներից:

Երբ մարդիկ հասկանան որ իրականությունը լրիվ այլ է, և իրական երջանկությունը լրիվ ուրիշ տեղ է ապա տիգրանսարգսյանիզմը կմնա որպես գիշերվա երազ...

Reply


freedomfight777 May 2 2010, 10:54:56 UTC
Իսկ ընդանրապես Կարեն լավ է
Խճանկարի տարբեր մասնիկներ իրար միացրեցիր

Ես մի բան էլ նկատեցի որ կուզենայի ասել
Նկատեցիք որ օտարալեզու դպրոցների խոսակցությունների հետ միասին հանկարծ նորից վերհիշեցին դասական ուղղագրության վերադառնալու մասին...

Շատ լավ իմանալով որ սա պառակտելու մեր մտավորական խովը, բերին մեջտեղ քցեցին որ կոտրեն ընդդեմ օտարամոլության ընդհանուր ճակատը:

Կտենաք դեռ մի երկու հատ էլ սեմինար կֆինանսավորեն դասական ուղղագրության մասին

Reply

ahousekeeper May 2 2010, 10:59:39 UTC
Վայ, Արամ, դրա մասին էլ էի մտածում գրելուց... Սա լավ ցույց է տալիս, որ «խճանկարի» մի մասը հավաքած տեսնելուց հետո արդեն ցանկացած մտածող մարդ մտքում շարունակում է գործը... Տե´ս, թե ինչպես միաժամանակ Սարգսյանի «եկեղեցասիրություն-եկեղեցաշինությունը» հիշվեց։

Reply

khlurd May 2 2010, 21:01:23 UTC
Ցանկացած մտածող ոչ միայն շարունակում է :Ճ Այլև` կանխատեսում է: Ասա` իրենց գլխի չընկածները մեր գրածներով չլրացնեն...

Reply

ahousekeeper May 2 2010, 21:28:32 UTC
Կլրացնեն։ Անպայման։ Բայց սա միևնույն է իրենց խաղը չէ, թեև շատ կուզեին, որ իրենցը լիներ։

Reply


Նժդեհը և ռուսական դպրոցները robbt May 2 2010, 11:17:38 UTC
ի՞նչ "աշխարհին տիրելու" ծրագիր, ի՞նչ "սփյուռքի ձուլման դեմ" ուղղված քայլ... Ախպոր պես (ց)...Մի' իդեալականացրու մեր սիրելի կառավարության և կրթնախարարության մտադրությունները :)

Իմխո, ռուսալեզու դպրոցների ստեղծումը երեք հիմնական նպատակ է հետապնդում.

ա) հաճոյանալ մեր "ֆորպոստատիրոջը",
բ) Ռուսաստանից նոր գրանտներ և կրեդիտներ բերել ռուսական դպրոցների հիմնադրման և զարգացման ծրագրի ֆինանսավոման համար,
գ) ստեղծել եռանդուն բարեփոխիչ աշխատանքի իմիտացիա:

Reply

Re: Նժդեհը և ռուսական դպրոցները gilantc May 2 2010, 11:19:51 UTC
Համաձայն եմ, բայց քիչ ասիր, ասածիդ ավելացնելու բաներ կան...

Reply

Re: Նժդեհը և ռուսական դպրոցները ahousekeeper May 2 2010, 11:39:24 UTC
Ռոբ ջան, խնդրում եմ ուշադիր կարդա։ Ի՞նչ "սփյուռքի ձուլման դեմ ուղղված քայլ"... Ե՞րբ եմ այդպիսի բան ասել։

Չեմ իդեալականացնում և այդ մասին՝ II մասում :)))

Reply

Իրենց գործերի'ց կը ճանաչէք նրանց robbt May 2 2010, 12:02:13 UTC
իմ ասածը քեզ չէր վերաբերվում :Ճ
նկատի ունեի, որ որ հենց իրենց` "սփյուռքի ձուլման դեմ" և "աշխարհին տիրանալու" ծրագրերի հեղինակների խոսքն ու գործը իրար չեն բռնում, նրանք իրենց խոսքերով փաստացի այլ նպատակներ են քողարկում...

Reply


Leave a comment

Up