dabavog շատ դիպուկ նշում է, որ մեր երկրում ամեն ինչ գլխիվայր է։ Պահպանողական շարժում երիտասարդներն են ստեղծում, այլ ոչ թե քառասունն անց ձաձաները, շարքային քաղաքացիներն են պաշտպանում քաղաքը քաղաքապետարանից, և նույնիսկ ռուսալեզու մատենագիրներն են նշում օտարալեզու դպրոցներ բացելու անհեթեթությունն ու վտանգը։
Այսօր շատերը
հարցնում են. «Էս օտար լեզվով դպրոցներն
(
Read more... )
Իմխո, ռուսալեզու դպրոցների ստեղծումը երեք հիմնական նպատակ է հետապնդում.
ա) հաճոյանալ մեր "ֆորպոստատիրոջը",
բ) Ռուսաստանից նոր գրանտներ և կրեդիտներ բերել ռուսական դպրոցների հիմնադրման և զարգացման ծրագրի ֆինանսավոման համար,
գ) ստեղծել եռանդուն բարեփոխիչ աշխատանքի իմիտացիա:
Reply
Reply
Չեմ իդեալականացնում և այդ մասին՝ II մասում :)))
Reply
նկատի ունեի, որ որ հենց իրենց` "սփյուռքի ձուլման դեմ" և "աշխարհին տիրանալու" ծրագրերի հեղինակների խոսքն ու գործը իրար չեն բռնում, նրանք իրենց խոսքերով փաստացի այլ նպատակներ են քողարկում...
Reply
Reply
միայն մի փոքր ավելացում իմ կողմից,
դ/ ու ինձ թվում է, սա ա/ -ի հետ մեկտեղ ամենակարևոր տեղն է զբաղեցնում՝ քացաքական դիվիդենտներ շահել հաճոյանալով ՀՀՇի՝ ռուսական դպրոց փակելուց վառված քվազիինծիլիգենտ հատվածին։ Ներկա իշխանության որակական տարբերությունը նախորդից այն է, որ սրանք փորձում են աշխատեն էդ «մտածող» զանգվածի հետ՝ հանրային խորհուրդ, բլոգեր, ՄԻԱԿ/ՇՄԻԱԿ և այլն։
Reply
Leave a comment