Սուրենը հարց է բարձրացնում հայերենի հնարավոր կորստի մասին։ Իսկապես. լեզուն, եթե չի զարգանում, մահանում է։ Եկեք առանց հույզերի, հանգիստ խոսենք. այո´, հայերենը տարեցտարի զիջում է դիրքերը։ Երբ դպրոցում էի սովորում, սովորություն ունեի տուն վերադառնալուց ճանապարհին եղած բոլոր գրախանութները մտնել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, 80-ականներին հայերեն գրքերի
(
Read more... )
Comments 3
Մի բան։ Այսօր հայկական ինտերնետ տարածության մի ստվար հատված ռուսերեն է։ Շատ հայկական կայքեր օրինակ միայն ռուսերեն են, կամ ռուսերեն ու, հեղինակի արևին, անգլերեն տարբերակներ ունեն։ Բլոգերի ու ֆորումների մի ստվար հատված նույնպես։
Անընդհատ նկատում եմ, որ կարծես նորմալ կյանքում հայախոս մարդիկ՝ ավելի շուտ մարդիկ ում ռուսերեն խոսալը սկի չեմ լսել, ռուսերեն են գրում, կամ օրինակ լրատվական նյութը իրենց մոտ դնելուց՝ ռուսերեն տարբերակն են դնում։ Եվ այդպես շարունակ։
//Ճար չկա, պետք է գրենք, թարգմանենք։//
Էս իմ թույլ տեղն ա։ Գեղարվեստական գրականությունը կրկին մի կողմ։ Փորձի գնալ համալսարան ու հասկացնել հերթական դոկտոր պրոֆեսսորին /իրականում հերթական գիտական զրոյի/, որ նա ոչ թե պիտի սեփական դասագիրքը գրի ու քննություն ստանալու նախապայման որպես ուսանողների վրա ծախի, այլ փորձի եղածը հայերեն թարգմանել։
Reply
Reply
Բայց նույնիսկ, եթե գիտական զրո չէ, կամ եթե շատ լավ գիտնական է, առհասարակ չի նշանակում, որ իրավունք ունի դասագիրք գրի /համենայն դեպս բնական գիտությունների, տեխնիկական ոլորտների մեջ։ Բայց ես կասեի ընդհանրապես հայերի հետ անմիջականորեն չառնչվող բոլոր ոլորտների մեջ/։
Այսօր ամեն ոլորտում կան որակով դասագրքեր, որոնք որակով են, ոչ թե որովհետև արտասահմանցի հեղինակը ի սկզբանե հայ հեղինակից լավն է, այլ որովհետև էտ դասագրքերը ընտրություն են անցել, աշխարհով մեկ, կամ առնվազն մեկ մեծ երկրի մաշտաբով։ Ցանկացած լայն ոլորտում դասագրքերից չեն օգտվում մեկ համալսարանում, կամ, ինչպես մեզ մոտ, մեկ ֆակուլտետում։ Օգտվում են բազմաթիվ տեղերում։ Հայաստանում էդ ընտրության համար ոչ ներուժ կա, ոչ էլ տարածք։ Եթե հայաստանում դասագիրք գրող կա, թող անգլերեն գրի, դուրսը մեկը մի բանի տեղ դնի իրա գրածը, հետո արդեն թող նույնը հայերեն թարգմանեն։
Reply
Leave a comment