Ոչ այնքան բարիգիշերային

Mar 19, 2010 02:08


Սուրենը հարց է բարձրացնում հայերենի հնարավոր կորստի մասին։ Իսկապես. լեզուն, եթե չի զարգանում, մահանում է։ Եկեք առանց հույզերի, հանգիստ խոսենք. այո´, հայերենը տարեցտարի զիջում է դիրքերը։ Երբ դպրոցում էի սովորում, սովորություն ունեի տուն վերադառնալուց ճանապարհին եղած բոլոր գրախանութները մտնել։ Իմ սուբյեկտիվ կարծիքով, 80-ականներին հայերեն գրքերի տեսականին անհամեմատ հարուստ էր քան այսօր։ Չեմ ասում ամեն մի գիրք գլուխգործոց էր, ոչ։ Բայց հիմա էլ գլուխգործոցներ չունենք, չէ՞։ Սա մեկ։

Երկրորդը... Սուրենի մոտ խոսակցություն գնաց ռուսերենից։ Ասում են ուսանողներն ռուսերեն էլ նորմալ չեն հասկանում։ Այսօր աշխարհում ռուսերենով խոսող մի 200 մլն մարդ կլինի։ Ռուսաստանից բացի ռուսերենի կրողներ կան Ուկրաինայում, Բելառուսում, Մերձբալթյան երկրներում, Իսրայելում, Հյուսիսային Ամերիկայում, Ղազախստանում, ինչպես նաև դեռևս Հայաստանում ու Ադրբեջանում։ Բայց այդքան մեծ «շուկա» ունենալու հետ հանդերձ հասարակագիտական շատ ու շատ ոլորտներում ռուսներն ահավոր հետ են մնում։ Օրինակ՝ տնտեսություն, կառավարում, սոցիոլոգիա, հոգեբանություն։ Ռուսաստանցի հեղինակների գործերը մեծ մասամբ կոմպիլյատիվ բնույթ ունեն, երբեմն գրագողության աստիճանի հասնող։ Օտար լեզուներից էլ թարգմանությունների մակարդակը խայտառակ ցածր է։ Թարգմանածը կարդում ես՝ չես հասկանում։ Բացում ես բնօրինակը՝ ամեն ինչ միանգամից պարզվում է։ Այսինքն նույնիսկ ռուսական մշակույթի պես հզոր երևույթ՝ իր ամբողջ պաշարներով հանդերձ, արդեն զգալի կերպով հետ է մնում անգլալեզու մրցակցից։

Լավ, բա ի՞նչ անենք։ Ճար չկա, պետք է գրենք, թարգմանենք։ Այո´, մենք։ Ինչպե՞ս։ Մի քիչ մտքերս ի մի բերեմ, կգրեմ։

ԸնկերանալՀայկական Գրադարան Ֆշտուկ


մշակույթ, գրքեր, հայերեն, հայք, հայեր, գիտություն, կրթություն

Previous post Next post
Up