Այսօր Ամերիկյան համալսարանի բիզնես կենտրոնում ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը (UNDP) ներկայացրեց Հայաստանի բնակչության շրջանում թմրամիջոցների, ալկոհոլի և ծխախոտի տարածվածության առաջին համահանրապետական ուսումնասիրության արդյունքները, որոնք ամփոփվել են զեկույցում և հրատարակվել հայերեն ու անգլերեն լեզուներով:
Զեկույցի շնորհանդեսին մասնակցում էին Հայաստանում ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի ներկայացուցչի տեղակալ պրն Ալեքսանդր Ավանեսովը (Alexander Avanesov), առողջապահության նախարարության ներկայացուցիչներ և փորձագետներ:
«Անդրկովկասում թմրամիջոցների դեմ պայքարի ծրագրի» Հայաստանյան ղեկավար Գրիգոր Մալինցյանը տեղեկացրեց, որ թմրամոլության ցուցանիշով հարևան երկրների համեմատությամբ մեր երկիրը բավականին բարվոք վիճակում է: Այդ հանգամանքը պայմանավորված է սահմանների փակ լինելով: Այն պահից, երբ Հայաստանի և Թուրքիայի միջև կբացվի սահմանը, մեծ վտանգ կա, որ թմրամոլների թիվը մեր երկրում կաճի:
Վերցրած է
այստեղից: Հետաքրքիր է, որ սահմանները բացելու մասին խոսացողները այս փաստը անտեսում են։ Այս հայտարարությունը արվել է դեռ նախանցած տարի, բայց չգիտես ինչու անտեսվել է հայկական ԶԼՄ-ների կողմից։ Ի դեպ, Վրաստանում թմրամոլների ահռելի քանակի մասին բավականին շատ եմ լսել հենց իրենց՝ վրացիներից։
Ընկերանալ Ֆշտուկ